00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թռչնամսի շուկան դեռ վնասազերծված չէ. տեսուչները կայցելեն ներկրողների պահեստներ

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցКуриное мясо
Куриное мясо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շուկայում դեռ կարող են մնացած լինել վարակված հավեր. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները կայցելեն ներկրողների պահեստներ։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Հայաստանյան վաճառակետերում հայտնաբերված վտանգավոր հավի միսը փաստաթղթային որևէ խնդիր չի ունեցել։

Георгий Аветисян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ավետիսյան. «Բոլորը ներկրված են ԵԱՏՄ տարածքից ու սահմանային հսկողություն չեն անցել»

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։ 

Դրանցում թաքնված վտանգը բացահայտվել է և ապրանքն արդեն հանվել է վաճառքից։

«Այն, ինչ մեր շրջայցի, շուկայի դիտարկման շրջանակներում մեզ հաջողվեց հայտնաբերել, դրանք այլևս շուկայում չեն»,– ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ հայտնաբերված վտանգավոր խմբաքանակն արդեն հանվել է վաճառքից և ոչնչացվել։

Տեսչական մարմնի ղեկավարը, սակայն, չի բացառում, որ շուկայում դեռ պահպանված լինեն նշված խմբաքանակի որոշ մնացորդներ, ուստի տեսչական մարմինն այժմ աշխատում է դրանք հայտնաբերելու ուղղությամբ։

«Մենք հիմա գնում ենք հետագծելիության մեթոդով` ներկրողի մոտ, պահեստները ստուգում, որպեսզի գտնենք, հանենք ու ամբողջը վերացնենք»,– ասաց Ավետիսյանը։

Ի դեպ, հուլիսի 20-ին հայաստանցի սպառողներից մեկը խանութում «կասկածելի էժան» թռչնամիս էր գտել ու դրա մասին ահազանգել սննդի անվտանգության տեսչություն։ Մամուլում հրապարակված լուսանկարի համաձայն, որպես արտադրող ընկերություն պիտակի վրա նշված էր ռուսական «Ресурс» ընկերությունը և, որ միսը նախատեսված է վերամշակման համար։

Курица - Sputnik Արմենիա
Սառեցված թռչնամսում սալմոնելա է հայտնաբերվել

Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարից հետաքրքրվեցինք` արդյո՞ք նոր բացահայտումները նաև այս արտադրանքն են ընդգրկել։

Գեորգի Ավետիսյանը հայտնեց, որ ահազանգից հետո կատարված ստուգումները ցույց են տվել, որ այդ թռչնամիսը միանգամայն անվտանգ է եղել, բայց նախատեսված է եղել վերամշակվելուց հետո օգտագործման համար։

«Աղալը կամ ոսկրահան անելը նույնպես վերամշակում է համարվում։ Որտեղ որ վաճառվել է, գրվել է` «վերամշակման համար»։ Այսինքն` յուրաքանչյուր մարդ, տեսնելով դա, իր որոշումը պետք է կայացներ` ուզում է գնել, թե ոչ»,– ասաց Ավետիսյանը։

Հիշեցնենք, սննդի անվտանգության տեսչական մարմինն այսօր հայտարարել էր, որ ռուսական, ուկրաինական, բրազիլական արտադրության սառեցված թռչնամսում` հավի թևիկներում ու բդիկներում հայտնաբերվել են սալմոնելայի հարուցիչներ ու վտանգավոր նյութեր (ՄԱՖԱՄ):

Լրահոս
0