ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Խորհրդային հայ քանդակագործ, գեղանկարիչ ու գրաֆիկ, մանկավարժ Նիկոլայ Նիկողոսյանը մահացել է Մոսկվայում 99 տարեկանում։
Այս մասին հայտնում է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի մամուլի ծառայությունը։
Նա ԽՍՀՄ ժողովրդական նկարիչներից ամենատարեցն էր։
2018 թվականին Մոսկվայում կայացավ նկարչի արվեստին նվիրված «Նիկոլայ Նիկողոսյան. հեռացող դասականը» խորագիրը կրող ցուցահանդեսը։