ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Այսօր, 17:00- ի սահմաններում Երևան-Երասխավան մայրուղու Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Դեմ առ դեմ իրար են բախվել «Նիվա» և «Կամազ» մակնիշի ավտոմեքենաները։ Մարդատար ավտոմեքենան առաջամասով հայտնվել է բեռնատարի տակ։
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են: Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ մահացածները «Նիվա»–ի վարորդն ու ուղևորն են:
Վթարի փաստով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկաններն ու քննիչները պարզում են վարորդների, մահացածների ինքնությունը: