00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տուրօպերատորները տեղեկատվական շրջափակման մեջ են

© Sputnik / David GalstyanЭкскаватор на месте камнепада
Экскаватор на месте камнепада - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միջնադարյան Գեղարդավանք տանող ճանապարհին տեղի ունեցած քարաթափությունը լրացուցիչ դժվարություններ է առաջացրել զբոսաշրջային ընկերությունների համար։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Դեպի Գեղարդ տանող ճանապարհի վրա տեղի ունեցած քարաթափությունը զբոսաշրջային օպերատորներին բավականին ծանր դրության մեջ է դրել։

Дорога к монастырю Гегард - Sputnik Արմենիա
Ե՞րբ կբացվի Գեղարդի վանք տանող ճանապարհը. պարզաբանում է մասնագետը. լուսանկարներ

Ժայռի փլուզման հետևանքով զբոսաշրջիկները արդեն մի քանի օր է չեն կարողանում տեսնել միջնադարյան հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը, որը ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտներից է։

Հիշեցնենք, որ քարաթափությունը եղել էր օգոստոսի 4-ի վաղ առավոտյան Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում։

Մոտ 2 հազար խմ քար և հող էլ կախված էր մնացել։ Արդյունքում, ճանապարհն անվտանգ դարձնելու համար, ՀՀ ԱԻՆ–ը որոշում էր կայացրել փլուզել այն։

Ներկա պահին դեպքի վայրում տեխնիկա է աշխատում, ճանապարհը մաքրում են քարերի կույտերից։ Ինչպես Sputnik  Արմենիայի հետ զրույցում հայտնեց պայթյունի աշխատանքներն իրականացնող «ՆորՏեխՇին» ընկերության ներկայացուցիչը ճանապարհը պատրաստ կլինի երթևեկելու համար արդեն վաղը` օգոստոսի 8-ին, կեսօրից հետո։

Երևանի խոշոր զբոսաշրջային գործակալություններից մեկի տնօրեն Օլեգ Կարախանյանն իր հերթին Sputnik  Արմենիային հայտնեց, որ քարաթափությունը ընկերության համար մեծ անհաջողություն էր. ստիպված են եղել չեղյալ հայտարարել կամ հետաձգել ավելի վաղ ծրագրած զբոսաշրջային տուրերը։  Իսկ դա լրացուցիչ բարդություններ է առաջացրել, այդ թվում՝ նաև ֆինանսական բնույթի։

Մասնագետները պայթեցնում են Գեղարդ տանող ճանապարհի վրա կախված ժայռը - Sputnik Արմենիա
Որպեսզի անվտանգ լինի. պայթեցրել են Գեղարդի ճանապարհին կախված ժայռը. տեսանյութ

«Իրավիճակը բարդանում է մեզ համար նաև այն պատճառով, որ մենք չենք կարող տարրական տեղեկություն ստանալ զբոսաշրջության պետական կոմիտեից։ Նրանք խոստացել էին որոշակի տեղեկություն հայթայթել ու մեզ տրամադրել, սակայն այդպես էլ չեն լուր չունենք։ Արդյունքում տեղեկության աղբյուր են դառնում ԶԼՄ–ները, այդ թվում նաև ձեր կայքը», – ասաց Կարախանյանը։

Նրա խոսքով` տուրօպերատորները հասնում են  ճանապարհի կոնկրետ հատվածի, այնուհետև պարզվում է, որ այդ հատվածից այն կողմ այն փակ է։ Արդյունքում ֆորս–մաժորային իրավիճակ է ստեղծվում սրանից բխող բոլոր հետևանքներով։ Սակայն, եթե ԱԻՆ–ը, զբոսաշրջության պետական կոմիտեն և այլ իրավասու կառույցներ ժամանակին ճիշտ տեղեկություն տրամադրեին, այդ պայմաններում աշխատելն ավելի հեշտ կլիներ։

Հայաստանի կառավարությունը զբոսաշրջության զարգացումը առաջնային ուղղություններից մեկն է հռչակել, այս ոլորտը հսկայական ներուժ  ունի, իսկ Գեղարդի նշանակությունը զբոսաշրջային ակտիվությունը մեծացնելու հարցում դժվար է գերագնահատել։ Սակայն, առաջին հայացքից, նման մանր ձախողումները կարող են ոլորտին անդառնալի իմիջային վնաս հասցնել, նշում է Կարախանյանը։

Լրահոս
0