00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանափոխությունից հետո Թուրքիան Հայաստանի սահմանն է ստուգում

© Sputnik / Asatur YesayantsАрмяно-турецкая граница
Армяно-турецкая граница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անկարան պարբերաբար ստուգում էր հայ–թուրքական սահմանի պաշտպանության մակարդակը. տեղի ունեցած իշխանափոխությունը լրացուցիչ ազդակ է դարձել նրա համար։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Թուրքիան ստուգում է, թե արդյո՞ք Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը ազդել է սահմանի պաշտպանության մակարդակի վրա, Sputnik  Արմենիային ասաց Ռուսաստանի ԱԴԾ–ի սահմանապահ ծառայության պահեստի փոխգնդապետ Լև Ազատխանյանը` մեկնաբանելով ապօրինի սահմանը հատելու հաճախակի դարձած փորձերը։

Минное поле - Sputnik Արմենիա
Ադրբեջանցիները պայթել են ականի վրա Հայաստանի սահմանի մոտակայքում

Վերջին երկու շաբաթների ընթացքում Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ–ի սահմանապահ վարչությունը հայտնել էր հայ–թուրքական սահմանը խախտելու մի քանի փորձի մասին։ Ձերբակալվել են Աֆղանստանի, Բանգլադեշի և Թուրքիայի քաղաքացիներ։ Թուրքիայի քաղաքացու մոտ բջջային հեռախոս էր հայտնաբերվել, որում պետական սահմանի ինժեներական շինությունների և արգելափակոցների լուսանկարների և տեսագրությունների ֆայլեր կային:

Ազատխանյանի խոսքով` վերջին 20 տարիների ընթացքում ամռան շրջանում սահմանին որոշակի ակտիվության է նկատվում։ Մի շարք գործոններ կան, որոնք նպաստում են սահմանը հատելու փորձերի ավելացմանը` Արաքս գետը ծանծաղանում է, գիշերներն ավելի տաք են, բուսականությունը թույլ է տալիս ավելի հեշտ թաքնվել։ Սակայն պատճառը միայն դա չէ։

Գաղտնիք չէ, որ Թուրքիայի տարածքով նախ և առաջ Եվրոպա` մարդկանց ապօրինի տեղափոխման ուղիներ են գործում։ Դրանով լուրջ գումարներ են աշխատում։ Երբեմն «տեղափոխողները» խաբում են մարդկանց` նրանց Հայաստանի հետ սահմանին իջեցնելով։

Армяно-турецкая граница - Sputnik Արմենիա
Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանը ապօրինի հատած քաղաքացի են բռնել

Մյուս կողմից` Թուրքիան ևս «արթուն է»։ Այնտեղ ուսումնասիրում են Հայաստանի հետ սահմանը` փորձում շոշափել և ստուգել վիճակը։ Նրա խոսքով, այս փաստն ապացուցում է նաև այն, որ վերջին ձերբակալումներից մեկի ժամանակ թուրքի հեռախոսում սահմանի լուսանկարներ հայտնաբերվեցին։

«Հակառակորդն ուսումնասիրում է մեզ, շոշափում, պետք է ուշադիր լինել, սահմանը հատելու յուրաքանչյուր փորձ առանձին պետք է պարզել», – ասաց Ազատխանյանը։

Նա կարծում է, որ սահմանն ապօրինի հատած «մոլորվածներին» (5 բանգլադեշցի) Թուրքիայի իշխանությունը կարող էր հատուկ ուղարկել Հայաստանի կողմ, հատկապես՝ իշխանափոխությունից հետո։

«Թուրքերը ստուգում են, թե որքան լուրջ է պաշտպանվում սահմանը։ Արդյո՞ք իշխանափոխությունից հետո որևէ բան է փոխվել երկրում», – նշեց Ազատխանյանը։

Ինչ վերաբերում է սահմանի պաշտպանության որակին, Ազատխանյանի խոսքով, դեռ խորհրդային ժամանակներից Հայաստանի ու Թուրքիայի սահմանին մեծ նշանակություն էր տրվում՝ ՆԱՏՕ–ին Անկարայի անդամակցության պատճառով։

Гражданин Турции, задержанный на границе - Sputnik Արմենիա
Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանին Թուրքիայի քաղաքացի սահմանախախտի են բռնել

Նրա խոսքով` այստեղ էին ուղղվում լավագույն կադրերը, լավ տեխնիկական ապահովվածություն կար, նրա պաշտպանությանն առավելագույնս լուրջ էին վերաբերվում։

«Սահմանի պաշտպանության խորհրդային դպրոցը լավագույնն էր, այն ճանաչվում էր բոլորի կողմից, պաշտպանության ռուսական ներկայիս համակարգը դրա հենքով է գործում։ Նոր տեխնոլոգիաներ կան, փոփոխություններ, սակայն հիմքը մնում է», – ասաց Ազատխանյանը։

Նոր տեխնիկան, այդ թվում թանկարժեք անվտանգության ազդանշանային համալիրները Ռուսաստանը մատակարարում է «Սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին» պայմանագրի շրջանակներում։  Վերազինման գործընթացը չի դադարում։

Ռուս սահմանապահները սերտորեն համագործակցում են հայ իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների հետ` իրականացնելով տեղեկատվության փոխանակում և օգնելով յուրաքանչյուր միջադեպի հետաքննության հարցում։

Նա նշում է, որ կգա ժամանակ, երբ Հայաստանն ինքը կսկսի պաշտպանել Թուրքիայի հետ սահմանը, սակայն սահմանային անվտանգության ապահովման հարցին պետք է զգույշ վերաբերվել, լրջորեն նախապատրաստվել։

Нарушитель армяно-турецкой границы - Sputnik Արմենիա
Անհայտ անձինք ապօրինի կերպով փորձել են հատել Հայաստանի սահմանը

«Պետք  է գնահատել, թե որքանով է պետությունը պատրաստ ապահովել սահմանների պաշտպանությունը` կադրերի, ռեսուրսների և տեխնոլոգիաների տեսանկյունից», – ասաց Ազատխանյանը։

Նրա խոսքով` ամենակարևորը կադրերի, սպայական կազմի առկայությունն է։ Դեռ նման ռեսուրսներ չկան։

Ուսուցումը տարիներ է պահանջում, պետք է մարդկանց ուսումնական հաստատություններ ուղարկել։ Թեև ռուսական բուհերը  հայ սահմանապահներ նախապատրաստում են, սակայն այնտեղ բավարար թվով մարդ չի սովորում՝ անվտանգությունն ինքնուրույն ապահովելու համար։

Մյուս կողմից` սահմանափակ մարդկային և ֆինանսական ռեսուրսների առկա պայմաններում դա Հայաստանի համար լրացուցիչ բեռ կլինի։

«Հայաստանն այսօր, փաստորեն, պատերազմի վիճակում է։ Սահմանները պետք է պահպանեն այն զինվորներն ու սպաները, որոնք կարող են պետք գալ Արցախում», – նշեց Ազատխանյանը։

Նա «բնական» սահմանապահ է անվանում Թուրքիայի սահմանին ապրող մեր բնակիչներին։ Եթե զինվորներն ու սպաները որոշակի ժամանակ այնտեղ ծառայում և մեկնում են, ապա այդ մարդիկ այնտեղ ապրում են, գիտեն տեղանքը։

Торжественные мероприятия в честь 70-летия подвига Александра Корякова (2 августа 2018). Арарaт - Sputnik Արմենիա
Կանխել է թուրքերի դիվերսիան ու մահացել. սահմանապահի սխրանքը. լուսանկարներ

Դեռևս 90-ականներին, երբ ԽՍՀՄ–ը փլուզվում էր, և որոշ սահմանապահներ մեկնում էին նորաստեղծ պետություններ, ղեկավարությունը տեղի բնակիչներին սահմանապահ վերակարգի կազմում էր ներառում։

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին ռուս սահմանապահները Աֆղանստանի 5 քաղաքացի էին ձերբակալել, որոնք փորձում էին Թուրքիայից ապօրինի կերպով Հայաստան ներխուժել։ Օգոստոսի 2-ին Թուրքիայի քաղաքացի էր ձերբակալվել, որի մոտ հայտնաբերվել էր բջջային հեռախոս, նրանում առկա պետական սահմանին տեղադրված ինժեներական շինությունների և արգելափակոցների լուսանկարների և տեսագրությունների ֆայլերով։ Եվս մեկ սահմանախախտ էլ (Բանգլադեշի քաղաքացի) ձերբակալվել էր օգոստոսի 7-ին։

Լրահոս
0