00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քոչարյանի կազուսը. ինչպես պաշտպանել փաստաբաններին և խուսափել գրաքննությունից համացանցում

© Photo : administration of Robert KocharyanВторой президент Армении Роберт Кочарян во время празднования 11-летия независимости Карабаха (2002 год)
Второй президент Армении Роберт Кочарян во время празднования 11-летия независимости Карабаха (2002 год) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահին պաշտպանելով, փաստաբանները սոցցանցերում հարձակումների օբյեկտ են դարձել։ Բայց և՝ նրանց առաջարկած ինքնապաշտպանական միջոցները անհամաչափ են թվում։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան.  Հայաստանում ոչ միանշանակ են ընդունել հասարակական հարձակումներից փաստաբաններին պաշտպանելու համար միջոցներ մշակելու` Արա Զոհրաբյանի առաջարկությունը։

Второй Президент Армении Роберт Кочарян - Sputnik Արմենիա
Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը կքննվի 3 օրից. ովքե՞ր են միացել ստորագրահավաքին

ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ հարուցած քրեական գործի «կողմնակի արդյունք» դարձավ սոցցանցերում և այլ հանրային հարթակներում Քոչարյանի պաշտպանների հասցեին տեղացած քննադատությունը։ Խոսքը բավական հայտնի իրավաբանների մասին է, որոնց թվում է նաև փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը և Հայկ Ալումյանը (որին շատերը ճանաչում են Սյունիքի մարզի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված աղմկահարույց պատմության ժամանակից)։

Նրանց հասցեին սպառնալիքներ և վիրավորանքներ սկսեցին հնչել այն պատճառով, որ նրանք պաշտպանում են երկրորդ նախագահին։  Քոչարյանի կերպարն, ինչպես հայտնի է, ոչ միանշանակ է ընկալվում հայ հասարակության մեջ, արդյունքում տուժում է նաև իրավաբանների հեղինակությունը։

Նպատակ ունենալով պաշտպանել գործընկերներին՝ Փաստաբանների պալատի նախագահ Զոհրաբյանն առաջարկել է օրինագիծ մշակել համացանցում և մասնավորապես սոցցանցերում իրավաբանների հասցեին հնչեցրած վիրավորանքներն ու անվայել արտահայտությունները քրեականացնելու մասին։

Председатель Палаты адвокатов Ара Зограбян - Sputnik Արմենիա
Փաստաբանների պալատն առաջարկում է քրեականացնել փաստաբանին վիրավորելը

«Վերջին ժամանակները ԶԼՄ–ներում և սոցցանցերում հաճախակի են դարձել դեպքերը, երբ իր մասնագիտական աշխատանքն իրականացնող փաստաբանը նույնականացվում է իր պաշտպանյալի հետ։  Փաստաբանների նկատմամբ վերաբերմունքը հիմնականում պայմանավորված է նրանց պաշտպանյալների անձով և հասարակության մեջ այդ անձանց բացասական ընկալման հետ», – ավելի վաղ նշել էր Զոհրաբյանը` նման վերաբերմունքն անընդունելի համարելով։

Փաստաբանների հասցեին արվող հանրային վիրավորանքների աճը հաշվի առնելով՝ Հայաստանի Փաստաբանների պալատի խորհրդի ուսումնասիրմանն է դրվելու ՀՀ արդարադատության նախարարին` Հայաստանի Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկություններ ներկայացնելու հարցը։ Նպատակը` քրեականացնելն է փաստաբանների մասնագիտական գործունեության հետ կապված նրանց հասցեին հնչող վիրավորանքները։

Միևնույն ժամանակ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Զոհրաբյանի նախաձեռնությանը թերահավատորեն և քննադատությամբ է վերաբերվում։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց իրավապաշտպանը, փաստաբանների պալատը հնարավորություն ունի պաշտպանելու իրավաբանների պատիվն ու հեղինակությունը` առանց համացանցում հնչող վիրավորանքները քրեականացնելու։

«Չեմ կարծում, որ իրավիճակը փաստաբանների հասցեին հնչող վիրավորանքները քրեականացնելու անհրաժեշտություն է թելադրում։ Փաստաբանների պալատը այլ լծակներ և հնարավորություններ ունի դրա համար, որպեսզի կանխի դա` առանց օրենսդրական փոփոխությունների դիմելու։ Գուցե, սկզբում պետք էր որոշակի կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, այնուհետև միայն քրեականացնել… Բացի այդ փաստաբանների հասցեին հնչած «մահացու» վտանգ պարունակող սպառնալիքներ չեմ հանդիպել», – նշեց Ալեքսանյանը։

Ամենևին ցանկություն չունենալով արդարացնել փաստաբանների, իրավապաշտպանների վրա հարձակումները, այնուամենայնիվ, ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանության վերաբերյալ մարդկանց արձագանքը բնական եմ համարում։

Премьер-министр Армении Никол Пашинян в Парламенте (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանին ուղղված 3 մտահոգություն. ի՞նչ պետք է հիշի նոր իշխանությունը

«Քոչարյանի նկատմամբ հասարակական ցասումը, ամբողջ այդ նեգատիվն այնքան ուժեղ է, որ ակամայից նաև փաստաբաններն են հայտնվում քննադատության և կշտամբանքի տեղատարափի տակ։ Եվ դա կարելի է հասկանալ», – ավելացրեց նա։

Բացի այդ, ինչպես նշեց Ալեքսանյանը, անցյալում, երբ իրավաբանները բազմիցս հետապնդումների և ճնշումների էին ենթարկվում իշխանության, ուժայինների, օլիգարխների, կրիմինալի կողմից, Փաստաբանների պալատը չգիտես ինչու անգործության էր մատնված։

«Ինձ թվում է, որ հենց այդ անգործությունն է այսօր նման իրավիճակի հանգեցրել։ Սակայն չեմ կարծում, որ ելքը սոցցանցերում գրառումների պարտադիր քրեականացում է ենթադրում», – կարծում է իրավապաշտպանը։

Գուցե, Զոհրաբյանն իր հաշվարկը կառուցել է երկրում եղած իշխանափոխության վրա, և որ նոր ղեկավարությունն ավելի բաց է առկա խնդիրների քննարկման համար։ Սակայն գործնականում Զոհրաբյանի առաջարկը կարող է հակառակ արդյունքի բերել` համացանցում գրաքննության ուժեղացմանը։

«Չեմ կարծում, որ մարդուն պետք է քրեական պատասխանատվության ենթարկել ինչ–որ գրառման համար։ Կարելի է տուգանքներ սահմանել, վերահսկող մեխանիզմներ կիրառել, սակայն քրեական հետապնդումն անընդունելի է», – համոզված է Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։

Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Լրահոս
0