00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Լույսը» չկա, բայց ուսումն արտասահմանում լինելու է. Հակոբյանը` նոր նախաձեռնության մասին

© Photo : Vahram Baghdasaryan / PhotolureПресс-конференция Анны Акопян по вопросам студенческих степендий (7 августа 2018). Еревaн
Пресс-конференция Анны Акопян по вопросам студенческих степендий (7 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Իմ քայլը» հիմնադրամը միջոցներ է գտել, որ ներկայումս չգործող «Լույս» հիմնադրամի 18 շահառուներին թոշակներ տրամադրի։ Նոր նախաձեռնության մասին հայտնել է վարչապետի կին Աննա Հակոբյանը։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Բարերարների ֆինանսավորման շնորհիվ մոտ երկու տասնյակ հայ ուսանող հնարավորություն են ստացել շարունակելու ուսումն արտասահմանյան բուհերում։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Пресс-конференция Анны Акопян по вопросам студенческих степендий (7 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Արշավը շարունակվում է. ինչու՞ է Փաշինյանի կինը կրկին Ռուսաստան մեկնում

2018-2019 թվականներին սովորելու համար «Լույս» հիմնադրամ հայտ ներկայացրած 18 հայցորդներն արտասահմանում սովորելու համար միջոցներ կստանան։ Այդ նպատակով հայ բարերարները 517 հազար դոլար են նվիրաբերել։ Միջոցները ներկայացրել են «Վիտալի Գրիգորյանց» հիմնադրամը` 222 հազար դոլար, AGBU–ն` 200 հազար դոլար, կանադացի գործարար Վան Լապոյանի հիմնադրամը` 70 հազար դոլար ու ևս մեկ բարերար, ով չի ցանկացել հայտնել իր անունը։

Հիշեցնենք` «Լույս» հիմնադրամը հիմնադրվել է 2008 թվականի ապրիլին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո. նա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր։ Այս տարիների ընթացքում հիմնադրամի միջոցներով աշխարհի տասը առաջատար բուհերում կրթություն են ստացել 570 հաշվառու։ «Թավշյա հեղափոխությունից» հետո «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի հիմնադիր-գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը հայտնել է հիմնադրամի գործունեության դադարի մասին։ ԶԼՄ–ներում տեղեկություն էր հայտնվել, որ հիմնադրամը զբաղվում էր փողերի լվացմամբ, սակայն այս տեղեկությունը դեռ չի հաստատվել։

«Իմ քայլը» հիմնադրամը քննարկումներ է սկսել Հայկական ընդհանուր բարեգործական միության (AGBU), նաև բազում այլ հետաքրքրված կողմերի հետ` հասկանալու` ինչպես է կարելի այս հարցը հիմնովին լուծել», – ընդգծեց Հակոբյանը։

Նրա համոզմամբ` «Լույս» հիմնադրամի գործունեությունն իսկապես կարևոր էր, եթե հաշվի չառնենք հիմնադրամի գործունեության թափանցիկության ու ուսանողների ընտրության օբյեկտիվության վերաբերյալ որոշ կասկածները։ Հակոբյանը հայտնել է, որ կուզեր հիմնադրամի ծրագրով կրթություն ստացած բոլոր ուսանողների մասնակցությամբ ֆորում անցկացնել։ Նա կարծում է, որ դա կօգներ նպաստել երկրում առկա բազում խնդիրների լուծմանը։

Լրահոս
0