ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի- Sputnik. Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր ամառային հանգիստն է վայելում իտալական հրաշք Սիցիլիա կղզում: Նա իր բաժանորդներին պարբերաբար հետաքրքիր, գայթակղեցնող նկարներ է ներկայացնում՝ կից հետաքրքիր տեղեկություններ հրապարակելով:
Այսօր Հովհաննիսյանը մի նկար էր հրապարակել, որից պարզ է դառնում, որ նա Սիցիլիայում մասնակցել է տեղաբնակներից մեկի հարսանիքին:
«Դոն Կառլիտոս Պեպե Ջանլուկա Ստիցիանի Օրտիջայի և Դոննա Վերանդայի հարսանիքն անցավ հիանալի))) Ազապը (անունը երկար է, չեմ գրի) մեր ֆոտոյի հեղինակն էր. մի ՀԻԱՆԱԼԻ անձնավորություն)): Անձնուրաց կերանք, խմեցինք ու երիտասարդներին մաղթեցինք այնքան բարիք, որքան ծովը ունի ալիք(ծովն այդ օրը ալեկոծ էր»,-գրել է Նազենին:
Կարճ ժամանակում նկարը բազմահազար հավանումների է արժանացել: Օգտատերերը տարոսը մաղթել են գեղեցկուհի հաղորդավարուհուն:
Հաջոդ լուսանկարում Նազենի Հովհաննիսյանը շատ գայթակղիչ տեսք ունի: Նա իր բաժանորդներին է ցուցադրում Սիցիլիայի Օրտիջիա կղզու գիշերվա հմայքն ու խորհրդավորությունը:
«Գիշերը… ունի սևուկ ու ջերմ մի հմայք)… »,-նկարը մակագրել է նա:
Հայտնի դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը շատ ակտիվ է սոցիալական ցանցերում։ Ինչպես Instagram-ում, այնպես էլ Facebook-ում նա մշտապես հետաքրքիր լուսանկարներ է հրապարակում, փիլիսոփայական գրառումներ անում և տարբեր պատմություններ պատմում։
Լինելով հայկական շոու բիզնեսի թիվ 1 դեմքերից մեկը` Նազենին, նվաճելով հայալեզու համացանցը, հայտնի է դարձել նաև արտասահմանում։ Նա ավելի քան 270 հազար բաժանորդ ունի։