00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ու Ղրղըզստանը հանդիպել են մարտի դաշտում. ո՞ւմ տանկն է առաջինը հասել վերջնագծին

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել մեդիապահոցТанк команды армии Армении в индивидуальной гонке международных соревнований "Танковый биатлон-2018" на подмосковном полигоне "Алабино".
Танк команды армии Армении в индивидуальной гонке международных соревнований Танковый биатлон-2018 на подмосковном полигоне Алабино. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի և Ղրղըզստանի համար տանկային բիաթլոնի երրորդ մրցութային ելույթը նշանառուների և վարորդների վարպետության առումով տրիումֆային էր։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի –Sputnik. Տանկային բիաթլոնի երրորդ մրցութային ելույթը Հայաստանի և Ղրղըզստանի թիմերի համար վճռորոշ էր, նրանք անհավանական վարպետություն և  հմտություն ցուցադրեցին։

© Sputnik / Антон Курилкин«Տանկային բիաթլոնի» Հայաստանի երկրպագուները
Зрители во время индивидуальной гонки международных соревнований Танковый биатлон-2018 на подмосковном полигоне Алабино - Sputnik Արմենիա
«Տանկային բիաթլոնի» Հայաստանի երկրպագուները

«Տանկային բիաթլոն-2018»–ն անցկացվում է IV միջազգային բանակային խաղերի շրջանակում հուլիսի 28-ից օգոստոսի 11-ը։ Այս մարզաձևում, ընդհանուր առմամբ, 23 թիմ է ելույթ ունենում։  2018 թվականի միջազգային բանակային խաղերը մեկնարկել են շաբաթ «Պատրիոտ» մերձմոսկովյան զբոսայգում։ 28 մրցումներում մրցում են 189 թիմ 32 երկրից։ 

Որքան ավելի է մոտենում «Տանկային բիաթլոն-2018»–ի աշխարհի առաջնության եզրափակիչը, այդքան ավելի շատ մարդ է հավաքվում դիտելու հսկայական զինվորական մեքենաների մրցումը։

Եթե հուլիսի 31-ին տրիբունաներում մեկու կես հազար դիտորդ կար, ապա օգոստոսի 4-ին նրանց թիվը մոտ 2500–ի էր հասնում։

ԿԱՄԱԶ–ների, մարզասարքերի և զրահավոր փոխադրիչ մեքենաների կողքին հերթ էր գոյացել, մարդիկ ցանկանում էին փորձել իրենց բանակային վարորդի դերում։

Էլ ավելի շատ մարդիկ էին ցանկանում ի հիշատակ լուսանկարվել Կալաշնիկով ինքնաձիգերի և գնդացիրների պատճեներով, հակատանկային նռնականետերով և դիպուկահարների  հրացաններով։

Մրցումների եզրափակիչ փուլն անդրադարձավ ոչ միայն հանդիսատեսի քանակի, այլև ելույթների մակարդակի վրա։

© Photo : official site of the MoD of RA«Տանկային բիաթլոն 2018»–ի Հայաստանի խումբը
Армянская команда на Танковом биатлоне 2018 - Sputnik Արմենիա
«Տանկային բիաթլոն 2018»–ի Հայաստանի խումբը

Այնպիսի տպավորություն էր, թե անցած մրցելույթների ժամանակ թիմերը ուսումնասիրում էին հակառակորդներին, «փորձարկում» էին ճանապարհը, յուրացնում Т-72–ները և միայն այժմ են որոշել մրցավարներին և հյուրերին ցուցադրել, թե իսկապես ինչի են նրանք ընդունակ։

Համենայնդեպս, հենց այսպես իրենց դրսևորեցին Ղրղըզտսանի, Հայաստանի, Վիետնամի և Մյանմայի զինվորականները մրցումների հինգերորդ օրը Մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանում։ Հազիվ հանդիսատեսը հասցրեց տեղավորվել տրիբունաներում և հանել հեռադիտակներն ու լուսանկարչական ապարատները, երբ հնչեց մեկնարկի ազդանշանը։

Առաջինը ելույթ էր ունենում Մյանման, որը, Վիետնամի նման, առաջին անգամն էր մասնակցում բիաթլոնին։ Անձնակազմը հաջողությամբ հաղթահարեց այսպես կոչված «օձաձև ճանապարհը», առանց սահմանափակող սյուներին դիպչելու, և բեռնելով ռազմամթերքը, դուրս եկավ կրակային բնագիծ։

Մյանմայի տանկիստները, հիշելով անցյալ մրցույթում իրենց ոչ այդքան հաջող ելույթի մասին, շտապում էին կրակ բացել։

Танк команды армии Армении в международных соревнованиях Танковый биатлон-2018 на подмосковном полигоне Алабино - Sputnik Արմենիա
«Տանկային բիաթլոն – 2018»․ Հայաստանի թիմը մեծ վարպետություն ցուցադրեց

125 մմ թնդանոթից արձակած յուրաքանչյուր կրակոց փոքր դադարներով  էր ուղեկցվում, այնուհետև դաշտում հնչում էր կրակոցի արձագանքը և ահա արդյունքը` երկու արկ կպնում են ճիշտ թիրախին, իսկ երրորդը` հողից ռիկոշետով անդրադառնալով, պոկում թիրախի մի կտոր, ինչը տրիբունաներում նստած Մյանմայի երկրպագուների շարքում հիացմունքի բուռն արձագանք է ստանում, թեև թիմին լրացուցիչ միավորներ չի բերում։

Այդ ժամանակ արտանետիչ ծխի քուլաներով պատված դաշտում մեկնարկում է Հայաստանի դրոշով տանկի ելույթը։

Պետք է նշել, որ թիմը լավ մեկնարկ է ցուցադրում. ժամկետային զինծառայողները, որոնք բանակում ընդամենը 1.5 տարի են անցկացրել, իրենց վարպետությամբ չեն զիջում Մյանմայի պրոֆեսիոնալներին` անելով նույնը, նույնիսկ մի փոքր արագ։

Միակ ուշացումը, որն անդրադարձավ արդյունքի վրա, ռազմամթերքի բեռնման ժամանակ տեղի ունեցավ, երբ հայ նշանառու օպերատորի մոտ խնդիրներ առաջացան գլխավոր տրամաչափի լիցքավորման ժամանակ և մեքենայի հրամանատարը` 20-ամյա Էդգար Նավասարդյանը, ձեռնամուխ եղավ խնդիրն ինքնուրույն լուծելուն։

Կրակային բնագիծ հաջորդը դուրս եկավ Ղրղըզստանի թիմը։ Ինչպես և անցած ելույթի ժամանակ, տանկիստները որոշել էին խաղադրույք կատարել արագության վրա, ու պարզվեց` ոչ իզուր։ Նշանառու օպերատորը խոցեց երկու պայմանական տանկերը, իսկ հրամանատարը զենիթային գնդացրի կրակահերթով հեշտությամբ խոցեց ուղղաթիռը։

Танк команды армии Армении в индивидуальной гонке международных соревнований Танковый биатлон-2018 на подмосковном полигоне Алабино. - Sputnik Արմենիա
«Տանկային բիաթլոն – 2018». Հայաստանի անձնակազմը խմբում առաջատար է

Թիրախին կրակելու համար հատկացված լրացուցիչ ժամանակը, կարծես չէր մտահոգում ղրղըզ զինվորականներին` հաշվի առնելով տուգանային շրջաններն անցնելու նրանց արագությունը։ Մեխանիկ վարորդը հրաշքներ էր գործում։ Հաշվի առնելով բոլոր ձախողումները` նա կարողացավ  ժամանակի առումով առաջ անցնել Հայաստանի երիտասարդ դիպուկահարների թիմին, որոնք վիրտուոզ կերպով խոցել էին 5 թիրախից 5-ը։

Թեև տարբերությունը մեկ րոպե կազմեց, դա բավարար էր 27 րոպե 06 վայրկյան արդյունքով հաղթելու համար։ Եվ քանի դեռ մեկնաբանը հրապարակում էր արդյունքը, Ղրղըզստանի տրիբունաներում հանդիսատեսը ծափահարում և ծածանում էր դրոշները։

Շուտով, հաջողությամբ շրջանցելով հակատանկային փոսն ու կրակային գիծը, եզրափակիչ գծին մոտեցավ Մյանմայի անձնակազմը։ Մրցելույթում վերջինը Վիետնամի թիմն էր, որը հավանաբար, որպես գլխավոր ռազմավարություն Ռուսաստանի դեբյուտային մրցումների ժամանակ ընտրել էր «դանդաղ գնաս` հեռու կհասնես» սկզբունքը։

Վիետնամցիները վերջնակետին հասան 33–րդ րոպեին, սակայն նրանց նշանառուները երկու տանկային թիրախ էին խոցել, ուղղաթիռ և հակառակորդի նռնականետերի պայմանական հաշվարկ։ Ու թեև այս թիմի համար 3-րդ մրցութային ելույթը եզրափակիչն էր այս տարի, վիետնամացի սպաները խոստովանում են, որ հայրենիք վերադառնալուն պես կսկսեն լրջորեն նախապատրաստվել հաջորդ մրցաշարին։

Լրահոս
0