00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ամենառոմանտիկ վայրերի լավագույն հնգյակը. այստեղ հաստատ կարելի է սիրահարվել

© Sputnik / Karen YepremyanКараундж
Караундж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամեն մեկն ինչ-որ ժամանակ երազել է դրախտային մի անկյունում ռոմանտիկ արձակուրդ անցկացնելու մասին, վայր, որտեղ կարելի է կրկին սիրահարվել, երջանիկ զգալ և հանգստանալ։

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա

Հայաստանը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Այստեղ կարելի է մի լավ հանգստանալ և բազում գիտելիքներ ձեռք բերել։

Իսկ արդյո՞ք Հայաստանում կան վայրեր, որտեղ կարելի է ռոմանտիկ և խորհրդավոր միջավայրում ամուսնության առաջարկ անել կամ միմյանց հավերժ սեր խոստովանել։ Պարզվում է, որ կան։

Sputnik Արմենիան առաջարկում է ծանոթանալ անհավանական էներգետիկա ունեցող ամենառոմանտիկ վայրերի ընտրանուն։ Այստեղ կարելի է շատ հաճելի հիշողություններ ձեռք բերել, որոնք կբավականացնեն ձեզ  ողջ կյանքում։

Պարզ լիճ

Գարնանն ու ամռանը այստեղ կանաչն անհավանական երանգներ ունի, աշնանը` դեղնակարմիր տերևների դեզեր կարելի է տեսնել, իսկ ձմռանը` հսկայական ձյունակույտեր։ Ափի երկայնքով շարված ծառերը արտացոլվում են լճում և հիանալի հայելային էֆեկտ ստեղծում։ Առաջին ժամադրության համար ավելի լավ վայր չկա։ Կարելի է զբոսնել անտառի նեղ կածաններով, սելֆի անել հեքիաթային ֆոնին, լճի մոտ փայտե նստարաններին նստած անանուխով թեյ վայելել։ Որից հետո նավակով շրջել և զրուցել գեղեցիկի մասին։

Տաթև

© Sputnik / Asatur YesayantsՏաթևի վանական համալիրն ու «ՏաԹևեր» ճոպանուղին
Татевский монастырь - Sputnik Արմենիա
Տաթևի վանական համալիրն ու «ՏաԹևեր» ճոպանուղին

Տաթևը երկրի ամենամեծ վանական համալիրներից մեկն է։ Այն շրջապատված է զգլխիչ գեղեցկություն ունեցող անտառներով, սակայն ռոմանտիկան դրանում չէ։ Հենց այստեղ է գտնվում աշխարհի ամենաերկար ճոպանուղիներից մեկը` «ՏաԹևեր»–ը։ Դժվար է սրանից ավելի էքստրեմալ և հետաքրքիր «ուղևորություն» պատկերացնել սիրահար զույգերի համար։ Կարելի է օգտվել ստեղծված հնարավորությունից և առաջին անգամ համբուրել սիրելի աղջկան։

Քարահունջ (Զորաց քարեր)

© Sputnik / Karen YepremyanՔարահունջ
Караундж - Sputnik Արմենիա
Քարահունջ

Հիշեցնում է հայտնի Սթոունհենջը։ Աշնանային գիշերահավասարի օրն արևածագն այստեղ կարելի է դիտել անմիջապես արևելյան հատվածի դարպասների կենտրոնական էլիպսից, ճիշտ այնպես, ինչպես և ամառային գիշերահավասարի օրը` Սթոունհենջի մենհիրից։  Իսկ սիրային առաջարկի համար ավելի լավ վայր և օր գտնել հնարավոր չէ։

Բյուրականի աստղադիտարան

© Sputnik / Asatur YesayantsԲյուրականի աստղադիտարան
Бюраканская обсерватория - Sputnik Արմենիա
Բյուրականի աստղադիտարան

Ի՞նչ են խոստանում երկնքից իջեցնել սիրահարները։ Ճիշտ է` լուսինը։ Հենց Բյուրականի աստղադիտարանում կարելի է տեսնել ոչ միայն լուսինը, այլև աստղերը։ Բացի այդ, այստեղ` գիշերային լռության մեջ, լսելի է ծղրիդների ճռվողյունն ու լեռնային տեղանքով շրջող թեթև քամու աղմկոտ ձայնը։ Տարվա տաք եղանակին Բյուրականի շրջակայքում տարատեսակ դաշտային ծաղիկներ են աճում։ Ամռանը պտղատու ծառերի ճյուղերը ճկվում են մրգերի ծանրությունից, իսկ օդում զգալի է նրանց քաղցր հոտը։ Այստեղ կարելի է մտորել, և ոչ միայն մտորել, ապագա սերունդ ստեղծելու մասին։

Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիտահարթակ

Երևան` ջազի և երեկոյան զբոսանքների քաղաք։ Բազում գեղեցիկ բակեր, զբոսայգիներ և տանիքներ կան, սակայն դեպի քաղաք ամենագեղեցիկ տեսարանը բացվում է հենց «Հաղթանակ» զբոսայգու դիտահարթակից։ Երևանում քիչ զույգեր կարելի է գտնել, որոնք գոնե մեկ անգամ այստեղ չեն համբուրվել, ոմանք էլ առաջին անգամ հենց այստեղ են հանդիպել։ Սա կատարյալ վայր է լուռ մտորումների և նուրբ գրկախառնությունների համար, նույնիսկ եթե դուք տարիքով եք…

Լրահոս
0