ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ժամանել է Մոսկվա: Այս մասին տեղեկացրել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը անցել է իր աշխատանքային պարտականությունների կատարմանը»,-տեղեկացրել է մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը տեղեկացրել էր, որ իր պաշտպանյալը կկարողանա անցնել իր պաշտոնական պարտականությունների կատարմանը երկուշաբթի օրը:
Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվել 2017 թ.ին՝ 3 տարի ժամկետով: