00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
13:08
8 ր
«Հայաստանը»՝ պաշտոնանկությունների մասին
13:16
1 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ավելի լավ, քանի Իտալիայում». ինչպես է սև պաղպաղակը գրավում Հայաստանը

© Sputnik / Asatur YesayantsЕреванское "Черное мороженое"
Ереванское Черное мороженое - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում կարելի է համտեսել տարբեր տեսակի, որակի ու գնի պաղպաղակներ, որը, թերևս, ամենասիրելի քաղցրավենիքն է, հատկապես՝ երեխաների համար։ Դրա որոշ տեսակները, օրինակ` սևը, նորույթ է ոչ միայն Երևանի, այլև աշխարհի այլ քաղաքների համար։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայաստանի բնակիչները կհիշեն այս ամառը ոչ միայն երկրում տեղի ունեցած փոփոխություններով, այլև իսկական գաստրոնոմիական սենսացիայով՝ սև պաղպաղակով։ Այն ոչ միայն արտասովոր տեսք, այլև արտասովոր համ ունի։ Գույնը ուտողների համար խնդիր չէ․մուգ հետքը մեկ րոպե հետո անցնում է շուրթերից ու ատամներից։

«Սև պաղպաղակը չի փչացնում ո՛չ շրթներկը, ո՛չ է հոլիվուդյան ժպիտը», — կատակում է Երևանում «Սև մառոժնի» խանութի հիմնադիր Գևորգ Դանիելյանը։

© Sputnik / Asatur YesayantsԳևորգ Դանիելյան
Основатель Черного мороженого в Ереване Геворг Даниелян - Sputnik Արմենիա
Գևորգ Դանիելյան

Գևորգը վաղուց էր ուզում բացել ու տարածել մի ապրանքանիշ, որի մասին կխոսեն բոլորը։ Թերթելով Instagram-ի լուսանկարները` նա սև պաղպաղակ էր տեսել։ Այն օրվանից Գևորգին չէր լքում այն միտքը, որ Հայաստանում պետք է ձյութի պես սև պաղպաղակ լինի։

«Ալավերդիի գյուղերից մեկում հին «Երազ» գնեցինք, Երևան բերեցինք, լույս ու ջուր անցկացրեցինք, կահավորեցինք ու հուլիսի 5-ին հայկական շուկա դուրս եկանք», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Գևորգը։

Ի սկզբանե ենթադրվում էր, որ ֆուրգոն-խանութը շրջելու է քաղաքով ու երեք կանգառ է ունենալու։ Սակայն պարզվեց, որ երկրի օրենսդրությունն այդպիսի գործունեություն չի թույլատրում։ Այդ դեպքում հնարավոր չէ գնորդներին կտրոն տրամադրել։ Խանութը պետք է հստակ հասցե ունենա։ Արդյունքում, ընտրվեց քաղաքի գեղեցիկ, բայց ոչ աղմկոտ փողոցներից մեկը։

© Sputnik / Asatur YesayantsՍև պաղպաղակի գնորդ
Покупатель Черного мороженого - Sputnik Արմենիա
Սև պաղպաղակի գնորդ

«Շատերը քննադատում են մեզ ռուսական «մառոժնի» անվանման համար։ Սակայն մենք որոշեցինք դուրս գալ կարծրատիպերից ու մեր ապրանքանիշի համար օգտագործել «մառոժնի» բառը, որը ավելի հաճախ է կիրառվում, քան հայկական «պաղպաղակ» տարբերակը», — պարզաբանեց Գևորգը։

Փորձելով ու սխալվելով` Գևորգն ու նրա թիմը մի քանի ամսվա ընթացքում յուրացրին սև պաղպաղակի պատրաստման ձևը։ Հայկական սև պաղպաղակ բաղկացած է կոկոսի կեղևից ստացված հարստացված ածուխից։ Գևորգը նշում է, որ ածուխը օգտակար է մարսողության համար։

© Sputnik / Asatur YesyantsՍև պաղպաղակի վաճառողուհի
Продавщица Черного мороженого - Sputnik Արմենիա
Սև պաղպաղակի վաճառողուհի

Տեղական ապրանքներից օգտագործում են կաթն ու մրգերը։ Այսպես կարելի է համտեսել ելակի, բալի կամ ձմերուկի համով պաղպաղակ։ Արտադրողները նշում են, որ սև պաղպաղակի պահպանման ժամկետ յոթ օր է։

Ապագայում Գևորգը նախատեսում է ընդլայնել տեսականին ու «Երազից» ավելի ընդարձակ տարածք տեղափոխվել։

Ավելի լավ, քան Իտալիայում

2012 թվականին Հայաստանի բնակիչների և հյուրերի սրտերը գրեթե սև պաղպաղակի պես գրավեց իտալական պաղպաղակը։ Կաթից ու մրգից բացի դրա պատրաստման համար անհրաժեշտ բոլոր մթերքը Իտալիայից են բերում։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Sorriso Gelato-ի տնօրեն Գորգի Ասատուրովը։

© Sputnik / Asatur YesayantsSorriso Gelato իտալական պաղպաղակ
Итальянское мороженое Sorriso Gelato в Еревaне - Sputnik Արմենիա
Sorriso Gelato իտալական պաղպաղակ

Իտալական պաղպաղակը գրավում էր հայկական շուկան։ Սկզբում, սակայն, այն երկրում ամենաթանկն էր, շատերը վախենում էին գնից, շատերն էլ չէին կարող իրենց դա թույլ տալ։

«Չնայած այդ բարդություններին որոշեցինք որակը մեր աշխատանքի սկզբունքը դարձնել։ Ժամանակի ընթացքում բնակիչները սովորեցին, զբոսաշրջիկներն էլ մեզանից հիացած են հեռանում», — ասաց Գեորգին։

Տեղական մթերքից արտադրողները կրկին օգտագործում են միայն կաթն ու մրգերը։ Սակայն դա էլ է բարդություններ առաջացնում․պետք է ամեն անգամ նույն համը, խտությունը, քաղցրությունը ստանալ։

«Միրգ ենք գնում ու պարզվում է, որ դրանք երեկվա մրգերից մի քիչ քաղցր են, իսկ մենք պետք է նույն համը ստանանք։ Մի գրամի տարբերությունն էլ ազդում է պաղպաղակի համի վրա», — պարզաբանեց Գեորգին։

© Sputnik / Asatur YesayantsSorriso Gelato իտալական պաղպաղակ
Итальянское мороженое Sorriso Gelato в Еревaне - Sputnik Արմենիա
Sorriso Gelato իտալական պաղպաղակ

Գործի մեջ ներդրված ջանքերն ըստ արժանվույն են գնահատվում։ Գեորգին հիշում է, որ նրանց մոտ բազմիցս իտալացիներ են եկել, որոնք սկզբում զարմացել են, հետո խոստովանել են, որ իտալական պաղպաղակը Հայաստանում ավելի համեղ է, քան հենց Իտալիայում։

Որոշ հաճախորդներ զարանում են ու հարցնում, ինչո՞ւ է օրինակ բանանի պաղպաղակը նրանց մոտ սպիտակ, իսկ մնացած տեղերում՝ դեղին։

«Մենք ստիպված ենք բացատրել, որ նորմալ չէ, երբ բանանի պաղպաղակը դեղին է, իսկ ելակինը վառ կարմիր, այլ ոչ թե վարդագույն։ Վառ գույները կարելի է ստանալ միայն ներկերի օգնությամբ, իսկ մեզ մոտ միայն թարմ մրգեր են օգտագործվում», — վստահեցրեց Գեորգին։

Նա նշում է նաև, որ իր պաղպաղակի պահպանման ժամկետը չի գերազանցում 15 օրը։

Ինչո՞ւ խանութի պաղպաղակն ամենամեծ տարածումն ունի

Սև, իտալական ու նույնիսկ տաք պաղպաղակն, իհարկե, համեղ է ու էկզոտիկա է համարվում։ Սակայն Հայաստանի բնակչության շարքում ամենամեծ պահանջարկը վայելում է տեղական ընկերությունների պատրաստած դասական պաղպաղակը։

© Sputnik / Asatur YesayantsՊաղպաղակ
Мороженое - Sputnik Արմենիա
Պաղպաղակ

Ու ոչ թե այն պատճառով, որ մարդիկ բավարար չափով չեն հասկանում պաղպաղակից, այլ պարզապես դա ամենամատչելին է։ Հաշվի առնելով մեր երկրում աղքատության մակարդակը` ամեն մարդ չէ, որ կարող է օրական 500 – 700 դրամ ծախսել պաղպաղակի մեկ գնդիկի համար։ Այդ գումարով կարելի է հայկական ընկերությունների արտադրած 5-7 պաղպաղակ գնել։

«Պաղպաղակի հիմքը կաթն է։ Մթերքի մեջ հայտնվելուց առաջ այն լաբորատոր հետազոտություններ է անցնում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Թամարա» ընկերության լաբորատորիայի ղեկավար Սուսաննա Հարությունյանը։

Հետո բաղադրությանն ավելացնում են յուղ, կակաո, վանիլ, շաքարավազ։ Բաղադրիչները փոխվում են՝ կախված բաղադրատոմսից։

Պետական ստանդարտի համաձայն` պաղպաղակի պահպանման ժամկետը մինչև վեց ամիս է, եթե այն պահպանվում եմ — 18 – 25 աստիճան ջերմաստիճանին։

Լրահոս
0