Նարեկ Զաքարյան. Հայաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ մայնինգ կենտրոնը. մինչ այժմ ամենամեծը Չինաստանինն է
Նմանատիպ փորձ եղել է դեռևս մի քանի դար առաջ: Sputnik Արմենիայի հետ զրույցում ֆինանսական շուկայի մասնագետ Նարեկ Զաքարյանը մանրամասնեց, որ դեռևս 1600-ականներին կտրուկ աճել են կակաչների գները:
«Այս տեսանկյունից բիթքոյնի համար բեկումնային էր 2017 թ.-ը. ընդհանուր ներդրումային շուկաների համար գրավչություն ստեղծելով այն տարածվեց ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում»,-պատմեց Զաքարյանը:
Գալով Հայաստանում նրա տարածման թեմային, մասնագետը հիշեցրեց, որ այժմ մեր երկրում կառուցվում է մեծագույն մայնինգ ֆերման, որն իր չափերով գերազանցելու է աշխարհում մինչ այժմ եղածներին: