00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ալլա ջան»–ը կճանապարհի. ինչպես են Մատչ–ՏՎ–ի մեկնաբանները զվարճանում Երևանում

© Screenshot/ Youtube/ Тимур ЖуравельКадр из влога Тимур Журавель "Футбол в Ереване"
Кадр из влога Тимур Журавель Футбол в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Մատչ–ՏՎ» հեռուստաալիքի հայտնի ռուս ֆուտբոլային մեկնաբաններ Տիմուր Ժուրավելն ու Նոբել Առուստամյանը, փորձել են իրենց զբոսավարի դերում և հետաքրքիր շրջագայություն կազմակերպել Երևանով։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. «Մատչ–ՏՎ» հեռուստաալիքի հայտնի ռուս ֆուտբոլային մեկնաբաններ Տիմուր Ժուրավելն ու Նոբել Առուստամյանը զբոսավարի դեր են ստանձնել և հետաքրքիր շրջագայություն կազմակերպել Երևանով։ YouTube–ում հրապարակած ռեպորտաժը մեկ օրվա ընթացքում ավելի քան 4000 դիտում է ունեցել և հարյուրավոր մեկնաբանությունների արժանացել։

Ժուրավելը «Ֆուտբոլը Երևանում. ինչպես Փյունիկը պատմություն կերտեց Տոբոլի հետ Եվրոպայի Լիգայի խաղում» անվանումով տեսանյութ էր պատրաստել։ Ռեպորտաժը նվիրված էր Երևանի «Փյունիկի» և Ղազախստանի «Տոբոլի» միջև Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղին։ Ռեպորտաժում նկարահանվել է նաև նրա գործընկեր Նոբել Առուստամյանը։

Առուստամյանն ու Ժուրավելը հանդիսատեսին պատմում են Հայաստանի զարմանալի համով ջրի, իրենց ապշեցրած երևանյան ցայտաղբյուրների, միայն 2800 տարվա պատմություն ունեցող մայրաքաղաքին բնորոշ վարդագույն տուֆից կառուցված շենքերի, հին հայկական այբուբենի, քաղաքի ճարտարապետության, Հանրապետության հրապարակի (որտեղ վերջերս «հեղափոխություն է եղել») և մի շարք այլ բաների մասին։

Բլոգեր Nas–ը - Sputnik Արմենիա
Nas Daily–ն պատմում է երկրագնդի «ամենաաննորմալ» տեղերից մեկի մասին, որը Հայաստանում է

Մեկնաբանները աշխույժ զրույցի միջոցով պատմում են իրենց տպավորությունների մասին, ասում, որ Երևանում մի շարք բաներ հիշեցնում են ֆուտբոլի մասին, պատմում աշխարհի առաջնությունների ժամանակ գոլ խփած հայտնի հայ ֆուտբոլիստների մասին։

Առուստամյանը դիտողներին ողջունում է հայերենով, այնուհետև մի կարևոր գաղտնիք բացահայտում, որն, ըստ նրա, օգնում է վայելել բոլոր հայերի բարեհաճությունը։

«Մարդկանց անուններին պարզապես պետք է «ջան» բառն ավելացնել։ Ահա, հիմա, Ալլա ջանը, մեզ կուղեցկի լավագույն սեղանիկի մոտ», – կատակում է մեկնաբանը ռեստորանում և ի պատասխան արժանանում աշխատակցուհու բարեհամբույր ժպիտին։

Այնուհետև նրանք գնում են Հանրապետական մարզադաշտ, զրուցում երկրպագուների հետ և դիտում խաղը։

Նշենք, որ հայկական թիմը հաղթանակ տարավ 1:0 հաշվով և հաջորդ փուլ դուրս եկավ, որտեղ կմրցի իսրայելական «Մակկաբի» թիմի հետ։ Թիմերի առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 7-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում, իսկ պատասխան խաղը` մեկ շաբաթ հետո Իսրայելում։

Վերջերս հայտնի բլոգեր Nas Daily–ը, ով ավելի քան 7 մլն բաժանորդ ունի, Հայաստանի մասին «Անվճար ջրի երկրի» խորագրով տեսահոլովակ էր հրապարակել։ Տեսահոլովակը համացանցում իսկապես հիթային դարձավ։ Նրան ևս զարմացրել էին Երևանի ցայտաղբյուրները։

Լրահոս
0