00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Շան գլուխը» թաքնված է քաղաքականության մեջ. ի՞նչ է տեղի ունենում Հայաստանի տնտեսությունում

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Армении Никол Пашинян на пути от Дома правительства в министерство Экономики (15 мая 2018). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян на пути от Дома правительства в министерство Экономики (15 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զգալի աճ է գրանցվել Հայաստանի տնտեսության այնպիսի ոլորտներում, ինչպես գյուղատնտեսությունն է, շինարարությունն ու առևտուրը։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Հայաստանի պետբյուջեն զգալի համալրվել է կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ պայքարի հաշվին, միայն տնտեսական աճի հաշվին դրան հասնել հնարավոր չէր լինի։ Այս մասին լրագրողներին ուրբաթ հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

Премьер-министр Армении Никол Пашинян посетил церемонию выдачи дипломов выпустникам военных вузов (25 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը ստվերն է կրճատում, «Ալեքս»–ն ու ՀԷՑ–ը` հարկերը. պարադո՞քս է

Ինչպես նշեց տնտեսագետը, այժմ դժվար է գնահատել նոր կառավարության տնտեսական  աշխատանքը, շատ քիչ ժամանակ է անցել։ Ընդ որում` տնտեսության մեջ շատ բան, նրա կարծիքով, պայմանավորված է ավելի շուտ քաղաքական, քան տնտեսական գործոններով։

«Շան գլուխը քաղաքականության մեջ է թաքնված։ Նույնիսկ, եթե Հայաստան բերեին աշխարհի լավագույն տնտեսագետներին, ապա նրանք էլ չէին կարողանա լուծել խնդիրները, քանի որ նախկինում համապատասխան քաղաքական խնդիր չկար», – համոզված է Խաչատրյանը։

Նոր իշխանություններին նախորդներից ժառանգություն է հասել գործազրկության բարձր մակարդակ, եկամուտների բևեռացում, մենաշնորհ ու կոռուպցիա։

Այդ ֆոնին բավական հուսադրող են թվում միգրացիայի ցուցանիշները։  Եթե ներկայիս միտումները պահպանվեն, ապա երկիրը լքողների և վերադարձողների միջև տարբերությունը մինչև տարեվերջ կարող է կրկնակի կրճատվել։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` Հայաստանի մշտական բնակչության թիվը 2017 թվականի առաջին կես տարվա ընթացքում նվազել է 6.2 հազարով, իսկ 2018 թվականին` 2.9 հազարով։

Ինչ վերաբերում է տնտեսական ակտիվության ցուցանիշներին, ապա 2018 թվականի մարտից այդ ցուցանիշներն անկում են ապրում. մարտին աճը կազմեց 10.9% (անցյալ տարվա ցուցանիշի համեմատ), ապրիլին` 7,2%, իսկ մայիսին` 5,4%։ Սակայն ամռանը միտումը փոխվեց։

Дети Карабаха - Sputnik Արմենիա
Հայաստանի քաղաքացիները ժպտում են. թուրքական ԶԼՄ–ները` «թավշյա հեղափոխության» մասին

«Մտավախություն ունեի, որ մեզ մոտ լճացման փուլ է սկսում։ Սակայն հունիսին ցուցանիշը կտրուկ բարձրացավ մինչև  9,4%», – ասաց Խաչատրյանը։

Մայիսն ու հունիսը Հայաստանում ակտիվ ամիսներ չեն համարվում։ Սակայն, փորձագետների գնահատականների համաձայն, այս տարի գյուղատնտեսությունը լավ եղանակի և ծիրանի բերքահավաքի շնորհիվ առաջընթաց  ունեցավ։

Բացի այդ, ֆուտբոլի աշխարհի առաջնության պատճառով առևտրի և ծառայությունների ոլորտում աճը կազմեց 10% (ԱԱ–ի ժամանակ բուքմեյքերական ընկերություններում խաղադրույքներ կատարելու  հաշվին)։ Ոլորտի աշխուժացման հարցում զգալի դեր խաղացին նաև զբոսաշրջիկները։

2018 թվականի վեց ամիսների ընթացքում 8,9%–ով տնտեսական ակտիվացման բարձրացումը պայմանավորված է նաև ցուցանիշների աճով շինարարության ոլորտում։ Այդ ոլորտում դրական դինամիկան 2018 թվականի հունվարից այս կողմ առաջին անգամ է արձանագրվել։

Միևնույն ժամանակ, արդյունաբերության մեջ աճի տեմպերի անկում է արձանագրվել։ Եթե նախկինում աճը նշվում էր երկնիշ թվերով, ապա այս տարվա հունիսին այն ընդամենը 3,4% է կազմել։ Մասնավորապես, դժվարություններ կան լեռնահանքարդյունաբերական ոլորտում, քանի որ աշխարհում պղնձի գներն ընկել են։ Բացի այդ, կանգնեցվել է Թեղուտի հանքավայրի մշակումը։

Եվս մեկ գործոն է` «Արմենալ» ընկերությունում («ՌուսԱլ» ռուսական ընկերության մեջ մտնող) առկա խնդիրները։ Բանն այն է, որ ԱՄՆ–ն պատժամիջոցներ է կիրառել ռուսական ընկերության նկատմամբ։

Հայաստանի տնտեսության վրա իր հերթին դրական ազդեցություն է թողել արտաքին առևտուրը։ 2018 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում անցյալ տարվա ցուցանիշների համաձայն ներմուծումն ավելացել է 20,8%–ով, իսկ արտահանումը` 6,7% (կրկին անցյալ տարվա ցուցանիշների համաձայն)։ Սակայն արտահանման և ներմուծման մեջ նման մեծ տարբերությունը ստիպում է մտածել, կարծում է Խաչատրյանը։

Հայաստանում տրանսֆերտների ծավալը ևս մեծացել է։ Այսպես օրինակ, 2018 թվականի հունիսին Հայաստան է մտել 164  մլն դոլար (2017 թվականի հունիսի 147-ի փոխարեն), որոնցից 105 մլն–ը` Ռուսաստանից։

Овощной отдел в супермаркете. - Sputnik Արմենիա
Գները որքա՞ն կաճեն 2018 թվականին. մեկնաբանում է Կենտրոնական բանկը

Ինչ վերաբերում է Հայաստանից գումարի դուրս բերմանը, ապա 2017 թվականի հունիսին այդ ցուցանիշը կազմել է 85 մլն դոլար, իսկ 2018 թվականի հունիսին` արդեն 76 մլն։ Գումարի մեծ մասը  ԱՄՆ է գնում։

Խաչատրյանին տպավորում են հարկերի ցուցանիշները։ Այս տարվա հունիսին 150 մլրդ դրամի (312 մլն դոլար) չափով հարկեր, եկամտահարկ և պետտուրք է հավաքվել։ Նման բան անցյալ տարիներին չի եղել։  Անցյալ հունիսին 94 մլրդ դրամ էր հավաքվել։

«Անցյալ տարի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում 550 մլրդ դրամ էր հավաքվել (1,143 մլն դոլար), իսկ այս տարի` 620 մլրդ (1.289 մլրդ դոլար)։ Ցուցանիշն այդ պայմանավորված էր, հիմնականում, իշխանության հակակոռուպցիոն գործունեությամբ», – նշեց տնտեսագետը։

Նրա կարծիքով` եթե ներկայիս տեմպերը պահպանվեն, ապա կարելի է գերազանցել Հայաստանի բյուջեով նախատեսված հարկային եկամուտների ցուցանիշները։

Լրահոս
0