00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրակոցների տակ. սահմանամերձ Բաղանիսում կյանքը եռում է

Բաժանորդագրվել
Բաղանիս գյուղի բնակիչների գլխավոր խնդիրը նախկինի պես գործազրկությունն ու անվտանգությունն է։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Սահմանապահ Բաղանիսում կյանքը եռում է։ Օգոստոսի վերջին կավարտվեն մարզադպրոցի  վերականգնման աշխատանքները, իսկ մոտ օրերս կսկսվի մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը։

«Մարզադպրոցի վերականգնման աշխատանքները կավարտվեն մինչև օգոստոսի 20-ը։ Շենքը երկար տարիներ չէր գործում և բազմիցս գնդակոծության է ենթարկվել», – ասաց Սահակյանը։

Село Баганис - Sputnik Արմենիա
Բաղանիսի գյուղապետը պատմել է` կրակոցներից հետո ինչպես է գիշերն անցել Տավուշի մարզում

Դպրոցը ֆինանսավորում է ամերիկահայ բարերար Հարություն Կարմիրյանը։ Վերականգնողական աշխատանքները 3 հազար դոլար արժեցան, ևս 1000 դոլարով մարզային գույք է գնվել` ծանրաձող, մարզագնդեր և այլն։

Մարզադպրոցի հենքի վրա գործելու են նաև պարային խմբակներ, որտեղ արդեն 32 երեխա է գրանցվել։ Եվ 30 մարդ գրանցվել է «Արմֆայթինգ» (խառնամարտ) խմբում։

«Հույս ունենք լուծելու հիմնական խնդիրը` կտրել երեխաներին համացանցից և փողոցից և օգտակար որևէ բանով զբաղեցնենք։ Արդյո՞ք այդ ոլորոտում հաջողությունների կհասնեն, թե՞ ոչ՝ երկրորդական հարց է», – ասաց Սահակյանը։

2015 — 2016 թվականներին գյուղն ապահովել են ջրամատակարարման նոր ցանցով։ Սակայն գյուղացիների մոտ  40%–ը շարունակում էր զրկված լինել ջրից ջրաչափերի բացակայության պատճառով։ Կարմիր Խաչի ներկայացուցչությունն ապրիլին բոլոր գյուղացիներին ջրաչափեր էր հատկացրել, և ջրամատակարարումը վերականգնվել էր բոլոր տներում։

«Այժմ շաբաթական 7 օր շուրջօրյա ջուր ունենք։ Աննախադեպ է, նույնիսկ խորհրդային տարիներին նման բան չի եղել», – ասաց Սահակյանը։

Բաղանիս գյուղի բնակիչների հիմնական խնդիրը գործազրկությունն ու անվտանգությունն է։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բարեկամավան, Բաղանիս, Ոսկեպար գյուղերը Ադրբեջանական զինուժի թիրախի տակ ժամանակ առ ժամանակ հայտնվող համայնքներից են։ Հակառակորդը պարբերաբար գնդակոծում է այդ բնակավայրերը հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ խոշոր տրամաչափի գնդացիրներից։

Լրահոս
0