00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«ՀՀ–ն արդարադատություն է իրականացնում». Ռուսաստանի արձագանքը Խաչատուրովի գործին

© Sputnik / Asatur YesayantsЮрий Хачатуров в здании суда Первой инстанции административного района Шенгавит (27 июля 2018). Еревaн
Юрий Хачатуров в здании суда Первой инстанции административного района Шенгавит (27 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՌԴ պաշտպանության փոխնախարարն այսօր Հայաստանում պատասխանել է ՀԱՊԿ գլխավոր Քարտուղարի նկատմամբ հարուցված քրեական գործին վերաբերող հարցին։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինն այսօր Հայաստանում, լրագրողների հետ զրույցում, չի ցանկացել մեկնաբանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ Հայաստանում սկսված իրավական գործընթացն ու դրա հնարավոր հետևանքները։

«Հայաստանի Հանրապետությունն արդարադատություն է իրականացնում»,– լրագրողների հարցերին այսպես է արձագանքել ռուսաստանցի պաշտոնյան։

заместитель генерального секретаря ОДКБ Валерий Семериков - Sputnik Արմենիա
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև 2020թ. հունվարի 1-ը ՀՀ-ինն է». Խաչատուրովի տեղակալ

Հիշեցնենք` Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով` Սահմանադրական կարգը տապալելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով։

ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրան կալանավորելու մասին։ Սակայն դատարանը, հաշվի առնելով ի պաշտոնե նրա համար սահմանված անձեռնմխելիության իրավունքը, որոշեց խափանման միջոց կիրառել 5 մլն դրամ գրավը։

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, որ հայկական կողմն առաջարկել է ՀԱՊԿ գործընկերներին` սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը։ Իսկ քանի դեռ ՀԱՊԿ–ը որոշում չի ընդունել Խաչատուրովին փոխարինելու վերաբերյալ, նա շարունակում է մնալ այդ կառույցի գլխավոր քարտուղարը։ Ասել էր Բալայանը։

Օգոստոսի 2–ին Հատուկ քննչական ծառայությունը, պատասխանելով Խաչատուրովի փաստաբանի ներկայացրած դիմումին, տվել էր իր համաձայնությունը, որպեսզի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնի Մոսկվա և անցնի իր աշխատանքային պարտականությունների կատարմանը` պայմանով, որ անհրաժեշտության դեպքում, նախաքննական մարմնի պահանջով վերադառնա` մասնակցելու քննչական գործողություններին։

Լրահոս
0