ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Սևանի ափից 4 հոգի ռետինե նավակով հեռացել են և չեն կարողացել հետ վերադառնալ: Դեպքը տեղի է ունեցել Շորժա գյուղի մոտ` կեսօրից հետո: Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ-ից՝ «911» ծառայություն ահազանգ ստանալուց հետո դեպքի վայր են մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:
ԱԻՆ աշխատակիցները ռետինե նավակով «բաց ծով» դուրս եկած քաղաքացիներին հաջողությամբ հետ են վերադարձրել ցամաք:
Սակայն պարզվել է, որ 1975 թվականին ծնված մի քաղաքացի, որը փորձել է լողալով հասնել տուժածներին և օգնել, հետ չի վերադարձել:
Այժմ փրկարարները շարունակում են նրան որոնելու աշխատանքները: