ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Երևանի բնակարաններից մեկում փրկարարները հայտնաբերել են 45–ամյա քաղաքացու դին։
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, օգոստոսի 1-ին, ժամը 21:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել 1973 թ.–ին ծնված Վ. Հ.-ի. դին: