00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գնդակահարված» ֆուտբոլային քաղաքականություն. ո՞վ սպիտակ դրոշ կբարձրացնի

© AFP 2024 / FABRICE COFFRINI Подписание протоколов об установлении контактов между Арменией и Турцией 10.10.2009 г.
Подписание протоколов об установлении контактов между Арменией и Турцией 10.10.2009 г. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական ու թուրքական լրատվամիջոցներն ակտիվորեն քննարկում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություն այն մասին, որ նա պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսության գնալ ու նաև բացել սահմանը։ Ըստ էության, Փաշինյանը ոչ մի նոր բան չի ասել. հարաբերությունների կարգավորման մասին նման առաջարկություն Սերժ Սարգսյանը դեռ տասը տարի առաջ էր հնչեցրել։

Թուրքական մամուլում ակտիվորեն քննարկվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը առանց նախապայմանները Թուրքիայի հետ երկխսություն սկսելու պատրաստակամության մասին։ Դրա մասին գրել են գրեթե բոլոր թուրքական առաջատար, միջին ու անհայտ լրատվամիջոցները, անպայման մեջբերելով Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանը երբեք չի փակել հայ-թուրքական սահման ու այն Թուրքիայի դիրքորոշման պատճառով է փակ։

Тюрколог Варужан Гегамян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Գեղամյան. «Սարիգյուլը փորձում է ներկուսակցական պայքարում ավելի ազդեցիկ դիրք գրավել

Հարևան երկրի մամուլը նշում է, որ վարչապետ ընտրվեց հետո Փաշինյանն իր առաջին այցը Արցախ է կատարել ու այստեղ տրամաբանական շղթան ուղղորդել դեպի նուրբ ակնարկ առ այն, որ հնարավոր է Թուրքիան միջնորդի դեր ունենա արցախյան կարգավորման հարցում։ Ճիշտ է`միանգամից մեջբերում են Փաշինյանի հայտարարության մեկ այլ հատված այն մասին, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները չպետք է կախվածության մեջ լինեն երրորդ երկրից, այսինքն` Ադրբեջանից։

Արդեն քանի անգամ են ասել աշխարհին, որ Թուրքիան արցախյան կարգավորման հարցում անելու բան չունի, ու շահագրգռված կողմերից մեկը կտրականապես դեմ է թուրքական կողմի ցանկացած մասնակցությանը։ Սակայն գայթակղությունն այնքան մեծ է, որ նույնիսկ ընդդիմադիր քաղաքական գործիչներն են խոսում այն մասին, որ ցանկալի կլիներ` Թուրքիան մասնակցեր բանակցային գործընթացին, օրինակ, Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Մուսթաֆա Սարիգուլը, որը ժամանակին ղեկավարում էր զգալի հայ բնակչություն ունեցող Ստամբուլի Շիշլի շրջանը։

Արցախյան կարգավորման հարցում Թուրքիային մինչ այժմ չէին սպասում, ու չեն սպասում, եթե իհարկե Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձ չի եղել։ Դատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքից՝ մայիսից մինչ օրս արած նրա հայտարարություններից, ոչ մի շրջադարձ չկա, այնպես որ՝ այդ առումով ամեն ինչ իր տեղում է մնում։

Глава МИД Турции Мевлют Чавушоглу - Sputnik Արմենիա
Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չի փոխվել. Չավուշօղլու

Իսկ իրականում Փաշինյանը ոչ մի նոր բան չի ասել. Սերժ Սարգսյանը տասը տարի առաջ նման մոտեցում էր ցուցաբերել՝ ձեռնարկելով «ֆուտբոլային դիվանագիտությունը»։ Թե դրանից ինչ ստացվեց, բոլորին հայտնի է, այսպես կոչված «ցյուրիխյան արձանագրությունները» չեղարկվեցին, իսկ թուրքական քաղաքականությունն իր նախապայմաններով հրապարակայնորեն «գրողի ծոցն» ուղարկվեց։

Այն, որ Փաշինյանը կրկին խոսեց առանց նախապայմանների հարաբերություններ կարգավորելու մասին, վկայում է միայն այդ գործընթացը վերականգնելու պատրաստակամության մասին։ Այդ հայտարարությունը նշանակում է, որ նոր իշխանությունը վերջնականապես չի թաղում հայ-թուրքական հարաբերությունների հնարավորությունը։ Դրանում դրական բան կա, առաջին հերթին Հայաստանի ու դրա նոր իշխանությունների միջազգային իմիջի համար։

Մի կողմն թողնենք թուրքական մամուլն ու դրա արձագանքը, պաշտոնական Անկարան լռում է այդ նախաձեռնության մասին։ Սա հաստատում է նաև ՀՀ ԱԳՆ-ն։

Թուրքիան պատրաստ չէ բացել սահմանն առանց նախապայմանների։ Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Նա նշում է, որ ՀՀ գերատեսչությունում ուշադիր հետևում են ԶԼՄ-ների հրապարակումներին, սակայն Թուրքիան այն երկիրը չէ, որտեղ քաղաքականություն են իրականացնում` հաշվի առնելով մամուլի արձագանքը։ «Եթե թուրքական իշխանությունները համապատասխան ազդակներ ուղղեն, մենք կդիտարկենք դրանք։ Տվյալ պահին դրանք չկան», — ասաց Բալայանը։

Ահա այսպիսի՝ Թուրքիայի կողմից «գնդակա»հարված ֆուտբոլային քաղաքականություն: Դա իհարկե Հայաստանի կողմից ազնվական ժեստ է` բարեկամության ձեռք մեկնել լռող հարևանին։ Միայն թե հարց է առաջանում, արդյո՞ք արժե։ Արժե արդյո՞ք նույն վերաբերմունքին արժանանալ։

Քանի որ Թուրքիան իր լռությամբ հասկացնում է, որ իր դիրքորոշումը չի փոխվելու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը փաստացի չհանձնվի։ Սակայն Հայաստանը չի պատրաստվում սպիտակ դրոշ բարձրացնել։

Ու հայ-թուրքական սահմանի բացումն այսօր ավելի շատ վտանգ ու լարվածություն է պարունակում, քան շահույթ։ Դա, իհարկե, առանձին թեմա է, սակայն թուրքական լվացքի փոշիները, օճառն ու լոլիկները նույնիսկ փակ սահմանների դեպքում լավ էլ հասնում են Հայաստան, իսկ դրանից ավելի ներկրելը կարող է վատ հետևանքներ ունենա։

Տեսանելի ապագայում, համենայն դեպս։

 

Լրահոս
0