ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Հանրապետության տարածքում օգոստոսի 2-3-ը հյուսիսային շրջաններում, 4-5-ը, շրջանների զգալի մասում, գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։
Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 2-4-ն աստիճանաբար կնվազի 7-8 աստիճանով:
Երևանում օգոստոսի 2-3-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 4-5-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Օգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։