ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Aeromexico ընկերության Embraer 190 ինքնաթիռը կործանվել է Դուրանգո մեքսիկական քաղաքի օդանավակայանի մոտակայքում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Օդանավում 101 մարդ է եղել` 97 ուղևոր ու անձնակազմի չորս անդամ։
Հայտնում են, որ ուժգին քամին դժվարացրել էր ինքնաթիռի վերելքը։ Անձնակազմը փորձել է ընդհատել թռիչքը, սակայն ինքնաթիռը միանգամից վայրէջք է կատարել։
Չնայած հրդեհմանը, ուղևորների մեծ մասն ու անձնակազմի անդամները կարողացել են ինքնուրույն լքել օդանավը։
Տուժածների հոսակ թիվը ճշտվում է։ Նախնական տվյալների համաձայն` մոտ 50 մարդ է տուժել։ Բոլորը հոսպիտալացվել են։
Նախնական տվյալների համաձայն` ինքնաթիռի կործանման պատճառը ուժգին քամին էր։