«Մոլագար արջն» ու կրքոտ թխահերը շարժել են իրենց բարեմասնությունները բոլորին «քաջ» հայտնի Սպիտակցի Հայկոյի և ռեփեր Սուպեր Սաքոյի մեգահիթ դարձած «Մի գնա» երգի ներքո։
«BBC պառավը» անունով օգտատիրոջ հրապարակած տեսանյութում երևում է, ինչպես է ճղած ջինսով թխահերը կրքոտ պարում։ Նրան է մոտենում ու միանում փափուկ արջը, որին օգտատերերը մեկնաբանություններում «մոլագար» են անվանել։
Տեսանյութն արդեն ավելի քան 3.5 հազար դիտում ունի, այն տարածել է 84 օգտատեր։