ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Սյունիքի Շաղատ գյուղում բռնկված հրդեհից այրվել էեն 2 տան պատուհանները, մի շարք մարդկակնց պատկանող անասնակերեր, անասնագոմի տանիքը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, հուլիսի 31-ին, ժամը 14:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաղատ գյուղում այրվում է անասնագոմի տանիքին կուտակած անասնակերը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում Շաղատ գյուղի բնակիչները՝ Ա. Ե.-ն (ծնված 1996 թ.), Է. Հ.-ն (ծնված 1989 թ.), Ս. Բ.-ն (ծնված 1985 թ.), Գ. Գ.-ն (ծնված 1981 թ.) և Է. Հ.-ն (ծնված 1972 թ.) ստացել են տարբեր բնույթի այրվածքներ: Վերջիններս տեղափոխվել են Սիսիանի ԲԿ և ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:00-ին, մարվել՝ 23:00-ին:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շաղատ գյուղի վերջնամասում:
Այրվել են գյուղի 3-րդ փողոցի թիվ 15 և 16 տների պատուհաների շրջանակները (12 քմ և 6 քմ) և անասնագոմի տանիքի՝ մոտ 600 քմ հատվածում կուտակած Ա. Ն.-ին պատկանող 850 հակ անասնակեր, Պ. խ.-ին պատկանող 400, Դ. Ս.-ին պատկանող 1000, Վ. Խ.-ին պատկանող 1000, Վ. Գ.-ին պատկանող 800 և Պ. Կ.-ին պատկանող 400 հակ անասնակեր:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ՊՆ N զորամասի 1 ջրատար ավտոմեքենա: