ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Ադրբեջանը հաստատել է, որ մտադիր է Ուկրաինայից Ան–178 տասը ինքնաթիռ գնել։ Այս մասին հայտնել է «Անտոնով» ընկերության նախագահ Ալեքսանդր Դոնեցը։
Դոնեցն ասել է, որ ուկրաինական տեխնիկան պահանջարկ է վայելում։
«Ահա հուլիսի 11-ին հաստատած Silk Way–ի (Ադրբեջան) ներկայացուցիչների հետ վերջին հանդիպման արձանագրությունը։ Նրանք նշել են, որ հետաքրքրված են Ան–178 տասը ինքնաթիռ գնելու հարցով», – ասել է «Անտոնով» ձեռնարկության նախագահը։
Նշենք, որ դեռ հուլիսին կայացած տնտեսական համագործակցության միջկառավարական ադրբեջանա–ուկրաինական համատեղ 11–րդ նիստի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի տարածքում Ան–178 ուկրաինական ինքնաթիռներ հավաքելու գործարանի կառուցման վերաբերյալ։