ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Անցած գիշեր հիվանդանոցում մահացել է 29-ամյա Սասուն Հարությունյանը, ով օրեր առաջ տուժել էր Երևանի Արտաշիսյան փողոցում գործող ապակու արտադրամասում տեղի ունեցած պայթյունից։
Այս տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Երևանի ճառագայթային բժշկության և այրվածքաբանության գիտական կենտրոնից, որտեղ տուժածը տեղափոխվել էր պայթյունից հետո` մարմնի տարբեր հատվածների 2-րդ աստիճանի այրվածքներով։
Պայթյունը տեղի էր ունեցել հուլիսի 25–ին, առավոտյան։ Դրա հետևանքով տուժել էր 3 անձ։ Պայթյունից շենքի պատերը մասամբ փլվել էին, սակայն շենքի ամբողջական փլուզման վտանգ չկար։