ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ԱՄՆ–ի ռազմական ոստիկանությունը հետաքննում է Աֆղանստանում Բահրամ ավիացիան կայանի առևտրային օբյեկտից գոյության մասին գործը, որում ճշտվում է չորս վրացի զինծառայողի մասնակցությունը։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարությանը։
Խոսքը վերջերս առևտրի կենտրոնից կատարված մի շարք գողությունների մասին է։ Ընդհանուր առմամբ` խանութին 3,6 հազար ԱՄՆ դոլարի վնաս է հասցվել։ Վրացի զինվորականներից բացի գործում այլ երկրների ներկայացուցիչներ էլ են խառնված։
«Վրաստանի պաշտպանության նախարարությունը սերտորեն համագործակցում է ամերիկյան կողմի հետ։ Մեղավորներն օրենքի առաջ պատասխան կտան», –նշվում է հայտարարության մեջ։
Սակայն Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալներով` զինվորականների մասնակցությամբ գողությունները պետք է դիտարկել որպես մասնավոր դեպք, այլ ոչ թե համակարգային խնդիր։

