ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Հարությունյան Նիրվարդ Ստեփանի (ծնված 1950 թ.), Բարսեղյան Նաիրա (ծնված 1992 թ.), Բարսեղյան Եվա (ծնված 2009 թ.) և Բարսեղյան Աննա (ծնված 1962 թ.). այս անձինք են զոհ գնացել այսօր Սոչիի Ադլերի շրջանի Պրոսվեշչենիա փողոցի թիվ 81 տանը բռնկված հրդեին: Կա նաև մեկ տուժած՝ Բարսեղյան Արթուրը, ծնված 1951 թ.-ին:
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին, ժամը 11:47-ին ՌԴ ԱՃԿԿ միջազգային համագործակցության գլխավոր մասնագետից տեղեկատվություն է ստացվել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որ հուլիսի 30-ին ժամը 05:40-ին (Մոսկվայի ժամանակով) Սոչի քաղաքի Ադլերի շրջանի Պրոսվեշչենիա փողոցի թիվ 81 տանը (2 հարկանի, 300 քմ) բռնկված հրդեհի հետևանքով զոհվել են 8, տուժել՝ 11 քաղաքացի: