ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Վավերագրական ֆիլմը կներկայացնի մեծ անակնկալներով լի փոքր երկիրը։ Հենց այս բառերով է նկարագրում իր ստեղծագործությունը հայտնի բրիտանահայ երգիծաբան ու դերասան Կև Օրքյանը։
«Բարի գալուստ Հայաստան` աշխարհի ամենազարմանալի երկրներից մեկը», – ողջունում է Օրքյանը հանդիսատեսին թրեյլերում։
Հայտնի արտիստը պատմում է այն բաների մասին, որոնք շատ հայերի համար սովորական են թվում. Նոյն իր տապանը Արարատ լեռան վրա է կայանել, հայերը հյուրասեր ժողովուրդ են, Հայաստանում ամեն ինչ պետք է անել նախապես մի լավ հաց ուտելուց հետո։
Բրիտանիայում հայտնի կոմիկի ֆիլմում նկարահանվել են հայ աստղերը` դուդուկահար Ջիվան Գասպարյանը, շանսոնյե Շառլ Ազնավուրը, Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, երգչուհի Սիրուշոն և երգիչ Արթուր Իսպիրյանը։
Հայաստանում բրիտանահային ամենաշատը երկու բան է հետաքրքրել. ինչու՞ են բոլոր հայուհիներն այդքան գեղեցիկ ու ինչու՞ է ուտելը մեր երկրում ստիպողական բնույթ կրում։