ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Բյուրական գյուղի բնակիչը որդուն բանակ ճանապարհելուց հետո ճանապարհին վթարի է ենթարկվել ու մահացել։
Ինչպես տեղեկացնում է Shashyan.com–ը, այսօր, ժամը 114։00-ի սահմաններում Աշտարակ-Բյուրական ավտոճանապարհի Բյուրական գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 21014 մակնիշի 34 TA 314 համարանիշի և ВАЗ 2115 մակնիշի 35 MQ 507 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, մեկն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ 2 վարորդներն էլ Բյուրական գյուղից են, մահացածն էլ տղային մի քանի ժամ առաջ Աշտարակի զինկոմիսարիատից ճանապարհել էր բանակ և վերադառնում էր գյուղ՝ Բյուրական։