ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Ամուլսարում բռնկված հրդեհն ընդգրկել է 5 հա տարածք։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Ամուլսարի լանջին այրվում է չոր խոտով ծածկված տարածք, որտեղ անտառ ու ծառեր չկան։ ԱԻՆ–ից ստացված տեղեկությունների համաձայն, այս պահին դեպքի վայրում աշխատում է 1 մարտական հաշվարկ և 10 հրշեջ–փրկարար։ Հրդեհը մարել առայժմ չի հաջողվում։
Հիշեցնենք, Ամուլսարում հրդեհի բռնկման վերաբերյալ ֆեյսբուքում տեսանյութ էր տեղադրել և ԱԻՆ ահազանգել բնապահպան Անի Խաչատրյանը։
Նրա տեղեկություններով, հրդեհն ընդգրկել է Սարավանի ու Գնդեվազի միջև ընկած հատվածը։ Ըստ տեսանյութի հեղինակի` «ծուխը գնալով շատանում է»:
Ըստ նրա` դեպքի վայրում են նաև Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները, ովքեր նույնպես փորձում են հանգցնել կրակը։