ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Հայաստանը ներկայացնող միջին քաշի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը հաղթել է փորձառու Ալի Ֆունեկային (ՀԱՀ) «Գալակտիկական մորտ» մրցաշարի գլխավոր մարտում երեկ Սոչիում։
Միջին քաշային կարգում Երիցյանը 8 ռաունդանոց մենամարտում առավելության հասավ Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Ալի Ֆունեկայի նկատմամբ և տարավ իր 7-րդ անընդմեջ հաղթանակը:
Այսպիսով, հայ բնցքամարտիկը շարունակում է իր անպարտելիության շարքը: 7 մենամարտ՝ 7 հաղթանակ, որից 6-ը նոկաուտով:
Բռնցքամարտի երեկոյի շրջանակում Ռուսատանը ներկայացնող Կարեն Մարգարյանը հաղթեց Իլյա Շերբակովին, իսկ Աշոտ Պապյանը՝ Իսլամ Էդիսուլթանովին։