00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ներառական առագաստանավություն` «էքստրաբիլիթի» ունեցող մարդկանց համար

© Sputnik / Aram NersesyanЛагерь на берегу Севана с программой реабилитации людей с ограниченными возможностями
Лагерь на берегу Севана с программой реабилитации людей с ограниченными возможностями - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սևանում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հատուկ լողափ են բացել, որտեղ նրանք կկարողանան ջրային տարբեր մարզաձևերով զբաղվել։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik, Նանա Մարտիրոսյան․ Ափից ջուր տանող փայտե ճանապարհ, փափուկ շեզլոնգներ, լողալու համար նախատեսված գույնզգույն սարքեր ու հաշմանդամություն ունեցող բազում երջանիկ մարդիկ։ Հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում  Ներառական առագաստանավային կենտրոն բացվեց։

Հաշմանդամային սպորտի Հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռոստոմյանը խոստովանում է, որ այդ գաղափարը մի քանի տասնամյակ շարունակ նրա մտքում կար, սակայն նա համարձակվեց իրականացնել այն միայն, երբ հանդիպեց «Սպիտակ ձեռնափայտ» անկախ ոչ առևտրային կազմակերպության ղեկավար Օլեգ Կոլպաշիկովին։

© Sputnik / Aram NersesyanՍամվել Ռոստոմյան
Самвел Ростомян - Sputnik Արմենիա
Սամվել Ռոստոմյան

Նրանք հանդիպեցին Երևանում, հետո առագաստանավով շրջեցին Սևանում, ու գաղափարը լուրջ նախագծի վերածվեց, որին ավելի ուշ աջակցեց Ռոսատոմ պետական կորպորացիան։ Այդպես կենտրոնն իրականություն դարձավ։

«Մենք արեցինք ամեն բան, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ լողափնյա ժամանցից հնարավորինս շատ հաճույք ստանան։ Ես անձամբ կհետևեմ դրան», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Կոլպաշիկովը։

© Sputnik / Aram NersesyanՕլեգ Կոլպաշիկով
Олег Колпащиков - Sputnik Արմենիա
Օլեգ Կոլպաշիկով

Նա կարծում է, որ ներառական առագաստանավության շնորհիվ հաշմանդամություն ունեցող մարդը կսկսի բացահայտել իր հատուկ կարողությունները, այսպես կոչված էքստրաբիլիթին։ Ի դեպ՝ ինքը՝ Օլեգը, չի տեսնում, բայց հանգիստ շրջում էր լողափում ու բացումից առաջ վերջին ուղղումներն էր անում։

© Sputnik / Aram NersesyanՎլադիմիր Բրեդով
Владимир Бредов - Sputnik Արմենիա
Վլադիմիր Բրեդով

«Մենք կյանքի համար էներգիա ենք ստեղծում ու ցանկանում ենք, որ այս մարդիկ իրենց հարմարավետ զգան, ու նրանց կյանքը դեպի լավը փոխվի», — նշեց Գոսկորպորացիայի ներկայացուցիչ Վլադիմիր Բրեդովը։

Լողափ Սևանում` սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար - Sputnik Արմենիա
Լողափ` հաշմանդամություն ունեցողների համար. Սևանում յուրահատուկ ծրագիր է մեկնարկել

Լողափի հարմարավետությունն ըստ արժանվույն գնահատեց Արտակ Դավթյանը, որը հենաշարժային համակարգի հետ խնդիրներ ունի։ Նա յոթ տարվա փորձ ունեցող լողորդ է։ Արտակը կարծում է, որ տարրական հարմարանքներից բացի ստացվել է բարության մթնոլորտ ձևավորեն, նաև սպորտի ջրային տեսակների սիրահարների միջև թիմային ոգի ստեղծել։

Արթուր Բեգլարյանը, որը հասցրել է անձամբ փորձարկել հաշմանդամների համար նախատեսված լողանալու սայլակը, ուշադրության ու խնամքի պակաս ևս չի զգացել։ Նա վստահեցրեց, որ ամեն ինչ իր սրտով է, միայն թե ջուրը մի փոքր սառն է։

«Այստեղ այնքան հավես է, որ չեմ ուզում գնալ», — նշեց նա։

Նոյ անունով Դաունի սինդրոմ ունեցող տղայի մորը ուրախացրել է, որ լողափում նրան հասկացող բազում ծնողներ կան, որոնց հետ կարելի է խնդիրներ քննարկել, լուծում գտնել ու պարզապես հանգստանալ։ Նա համոզված է, որ այսպիսի կենտրոնն իսկապես անհրաժեշտություն էր։

© Sputnik / Aram NersesyanԼողափ` հաշմանդամություն ունեցող մարդկանց համար
Лагерь на берегу Севана с программой реабилитации людей с ограниченными возможностями - Sputnik Արմենիա
Լողափ` հաշմանդամություն ունեցող մարդկանց համար

Նշենք, որ կենտրոնում մի քանի ջրային սպորտաձևերով զբաղվելու հնարավորություն կա․ առագաստանավային սպորտ, կայակների թիավարում, ֆրիդայվինգ, ներառական առագաստանավային զբոսաշրջություն։ Լողափը ջրին հասնելու համար հատուկ ճանապարհներ ունի, հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հարմարեցված  պիրս, սայլակով համշմանդամների համար նախատեսված լողացող սայլակներ, հատուկ շեզլոնգներ ու հանդերձարան։

Լրահոս
0