ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ կատակել է, որ նրա հետ ռեստորան կգնա այն ժամանակ, երբ սկսվեն ռուսական մսի առաքումները Թուրքիա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Յոհանեսբուրգում, ԲՌԻԿՍ-ի գագաթնաժողովում Էրդողանը նշել է, որ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները դրական զարգացում ունեն բոլոր ուղղություններով։ Բայց նրանց փոխգործակցությունը նախանձ է առաջացնում մյուս անձանց մոտ։
Պուտինն իր հերթին Թուրքիայի նախագահին հիշեցրել է ռեստորան հրավիրելու մասին։
— Դուք խոստացել եք ինձ ռեստորան հրավիրել, — ասել է Պուտինը։
Էրդողանն ի պատասխան մեկ անգամ էլ է հրավիրել Ռուսաստանի նախագահին։
— Մենք պայմանավորվել ենք, որ երբ մսամթերքը մտնի շուկա, երբ ռեստորանում լինեն մեր մսային ճաշատեսակները, այդ ժամանակ էլ կճաշենք, — հումորով ասել է Պուտինը։
— Ես հաճույքով կսպասեմ ձեզ, — պատասխանել է Էրդողանը։
Путин на встрече с Эрдоганом пошутил, что пойдёт с ним в ресторан только, когда в турецкие заведения начнутся поставки российского мяса. pic.twitter.com/QxeTxjD7xN
— Кремлевский пул РИА (@Kremlinpool_RIA) 26 июля 2018 г.