ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Հայաստանի ամբողջ տարածքում 4 օր շարունակ տեղումներ չեն լինի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
«Հուլիսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշված ժամանակահատվածում 41 աստիճան տաքություն կգրանցվի Արագածոտնի նախալեռներում, Արմավիրում, Վայոց Ձորի նախալեռներում և Սյունիքի հովիտներում։
Երևանում նույնպես առաջիկա օրերին անձրև չի տեղա։
Հուլիսի 27-31-ը մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 39-41 աստիճան տաքություն։