00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանին կալանավորելը վտանգավոր է պետականության համար. Դավիթ Հարությունյան

© Sputnik / Asatur YesayantsДавид Арутюнян
Давид Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի նախկին նախագահին կալանավորելու մասին միջնորդությունը զուրկ է իրավական ձևակերպումներից, կարծում է արդարադատության նախկին նախարարը։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը վտանգավոր է պետականության համար։ Այդ մասին լրագրողներին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

Նա նշեց, որ 2005թ-ի սահմանադրությունը թույլ է տվել նախագահին արտակարգ դրություն մտցնել և օգտագործել զինված ուժերը պետության համար վտանգ առաջանալու դեպքում։

Роберт Кочарян - Sputnik Արմենիա
Քոչարյանի մեղադրանքը մտահոգել է ՀՅԴ–ին. կուսակցությունը քաղաքական հալածանք է համարում

Վտանգը կարող է լինել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին, և այդ մասին գրված է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում, որն ընդունվել է մի քանի տարի առաջ` 2012թ-ին։ Ավելին, օրենքը ստացել է ԵԽԽՎ Վենետիկյան հանձնաժողովի դրական եզրակացությունը։

«Մի շարք եվրոպական երկրներում նույնպիսի կարգ է գործում», — հայտարարեց Հարությունյանը։

Իսկ սահմանադրությունը, այդ թվում` գործող, արգելում է նախագահին հետապնդել այն գործողությունների համար, որոնք բխել են նրա լիազորություններից, նույնիսկ այն բանից հետո, երբ նա լքի նախագահի պաշտոնը։

«Այլ հարց է, եթե կատարվում են լիազորություններից դուրս գործողություններ։ Բայց նման բան չի եղել», — ընդգծեց արդարադատության նախկին նախարարը։

Նրա խոսքով` սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը (որը ներկայացրել է Հատուկ քննչական ծառայությունը) և կալանավորելու մասին միջնորդությունն իրավական չեն և լուրջ թերություններ են պարունակում։

Депутат от фракции Елк Арам Завенович Саркисян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանին ուղղված մեղադրանքին արձագանքել է Վազգեն Սարգսյանի եղբայրը

Ըստ Հարությունյանի ` եթե Քոչարյանը կալանավորվի, դա լուրջ հետևանքներ կունենա պետության համար։

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն` նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Դատական նիստը, որի ընթացում քննարկվում է Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, դեռ չի ավարտվել։

Լրահոս
0