Ստեփան Դանիելյան
«Մի կողմից Հայաստանում նոր իրավիճակ է, մյուս կողմից կտրուկ իրավիճակ է փոխվում աշխարհում, Եվրոպայում։ Գլոբալ կառույցները ճգնաժամի մեջ են հայտնվել։ Նույն խնդիրները ` արտաքին քաղաքականությունները հստակեցնելու, կան նաև Եվրոպայում»,–ասում է Դանիելյանը։ Նրա խոսքով` այս ֆոնի վրա այցը ճանաչողական է լինելու. և՛ հայկական, և՛ եվրոպական կողմերը փորձելու են հստակեցնել իրենց արտաքին քաղաքական ուղղությունները։