ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Թբիլիսիից 15 կմ հեռավորության վրա գտնվող Կումիսի գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։
Հաղորդագրության համաձայն` դեպքը տեղի է ունեցել այսօր` հուլիսի 25-ին, 15։00-ի սահմանում։ Հայկական պետհամարանիշով բեռնատար բախվել է մարդատար ավտոմեքենային։
Պատահարի հետևանքով տուժել են միայն մարդատար ավտոմեքենայի 3 ուղևորները, որոնք ազգությամբ ռուս են, ՌԴ քաղաքացիներ։ Տուժածները ստացել են թեթև վնասվածքներ։