00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի բլոգերը պատմել է հայկական տաքսիների առանձնահատկության մասին. տեսանյութ

© Screenshot/ Facebook/ Nas Daily/ Why Are Taxis in Armenia Better?Блогер Nas Daily рассказал о такси на газе в Армении
Блогер Nas Daily рассказал о такси на газе в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Facebook–ում հայտնի բլոգեր Nas Daily–ն պարզել է, թե ինչու են Հայաստանի հնամաշ տաքսիներն ավելի լավը, քան բենզինով աշխատող նորաոճ ավտոմեքենաները։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Բնությունը փրկելու ամենաարագ միջոցը էժան էներգիա գտնելն է` ավանդական էներգապաշարների փոխարեն։ Հայտնի բլոգեր Nas Daily-ն այս մասին պատմել է հայաստանյան տաքսիների թեմայով տեսանյութում։

«Հայ տաքսիստները «ծառ գրկողներ չեն» (անգլերեն արտահայտության բառացի թարգմանությունը, այդպես են անվանում մոլի էկոակտիվիստներին`. խմբ)։ Նրանք ուղղակի ցանկանում են խնայել բենզինի փողը», — տեսանյութին կից գրել է բլոգերը։

Նրա խոսքով` սեղմված գազը վերջնական որոշում չէ, բայց դա, անշուշտ, չարյաց փոքրագույնն է։

Նուսեյր Յասինը (Nas Daily-ի իսկական անունը) մի քանի օր Հայաստանում է և արդեն հասցրել է մի քանի հոլովակներ նկարել հանրապետության առանձնահատկությունների մասին։

Ավելի վաղ Nas Daily-ի 1 րոպեանոց տեսահոլովակի հերոսն էր դարձել Երևանի ամենասիրված անվաչմշկորդ Լևոն պապը։

Բլոգերը պատմել էր նաև Հայաստանի դպրոցներում ուսուցանվող շախմատի մասին, և նրա տեսահոլովակում նկարահանվել էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու գրոսմայստեր Լևոն Արոնյանը։

Nas Daily-ն մեկրոպեանոց տեսահոլովակ է նվիրել նաև Հայաստանի ցայտաղբյուրներին։

Լրահոս
0