00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գործազրկություն, գնաճ և հետընթաց. Էրդողանի տնտեսական երազախաբությունը

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган
Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական խոստումների շարքում մերկապարանոց էր թուրքական տնտեսությունը առաջիկայում տասնյակ ուժեղագույնների շարքը դասելու հեռանկարը։ Խոստումը, որն ակնհայտորեն անիրագործելի է տեսանելի պատմական հեռանկարում, արդեն արդիական չէ, բայց Էրդողանը չի հանձնվում:

Թե ինչպես կարելի է թուրքական տնտեսությունը խցկել տասը ուժեղագույնների շարքը, Էրդողանը չի բացատրել. 21–րդ դարի գլխավոր բռնապետից ոչ ոք բացատրություն չի էլ սպասում։  Էրդողանին պետք էր անսահման իշխանություն ունեցող նախագահ դառնալ, նա դարձավ, իսկ ինչ ասվել է նոր հին պաշտոնին տանող հեշտ ճանապարհի ընթացքում, կարելի է ընդհանուր ձայնային ֆոն համարել։

Глава МИД Турции Мевлют Чавушоглу - Sputnik Արմենիա
Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չի փոխվել. Չավուշօղլու

Նախագահական Թուրքիայի քաղաքացիներն արդեն վարժվել են դեռ մեկ տարի առաջ գնապիտակներին հայտնված անհավանական գներին. հատկապես մթերային  խանութներում: Ասենք՝ կարտոֆիլի գինը մեկ տարի առաջվանից տարբերվում է երբեմն նույնիսկ չորս անգամ թանկ լինելով։

«Թուրքիայում գնաճն ամենուրեք է. գնումներ կատարելիս, ավտոլցակայանում, բնակարանի վարձ տալիս», – ասվում է DW-ի հոդվածում։

Էրդողանին այդ ամենը հետաքրքիր չէ: Նա ձգտում է վերահսկել երկրի արժութային քաղաքականությունը. բնականաբար՝ միանձնյա վերահսկել։ Բացի այդ, Էրդողանը հետևում է իր մշակած տնտեսական տեսության դրույթներին, որոնց շրջանակում հիմնական տոկոսադրույքի բարձր մակարդակը համարում է բոլոր չարիքների արմատը` ամեն կերպ ճնշում գործադրելով թուրքական ֆինանսական ինստիտուտների վրա, որպեսզի թույլ չտա բարձրացում։ Այստեղ պետք է հիշել, որ համաշխարհային տնտեսական գիտության աքսիոմների համաձայն՝ տոկոսադրույքի բարձրացումը համարվում է արժույթի կայունացման ամենաարդյունավետ միջոցը, իսկ թուրքական լիրան միայն 2018թ–ի սկզբից 20 տոկոս է կորցրել դոլարի և եվրոյի նկատմամբ։

Թուրքական տնտեսության բազմաթիվ ներդրողները դեռևս չեն դադարեցնում գործունեությունը, բայց  մտավախություն ունեն, որ Էրդողանը ձեռնամուխ կլինի Թուրքիայի Կենտրոնական բանկի միանձնյա վերահսկողությանը։ Թեև դա արդեն կարելի է տեղի ունեցած համարել։

«Կենտրոնական  բանկն արդեն վաղուց անում է միայն այն, ինչ ուզում է Էրդողանը, ինչպես նաև մյուս պետական հաստատությունները։ Այստեղ այլևս ոչինչ չի արվում առանց նրա համաձայնության։ Եթե բանկն իսկապես անկախ լիներ, ապա այն կարձագանքեր դեռ երկու տարի առաջ տեղի ունեցող դեպքերին և զգալիորեն կբարձրացներ տոկոսադրույքը գնաճի դեմ պայքարելու համար», – կարծում է թուրք տնտեսագետ Աթիլու Էշիլադան։

Участники саммита глав государств и глав правительств стран-участниц НАТО у Триумфальной арки в парке пятидесятилетия (11 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ինտերիերներում

Դա քիչ է հետաքրքրում Էրդողանին, որը հասել է իր ուզածին` համատեղելով իր սիրելի անձի մեջ պետության, կառավարության և իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնները. էլ տեղ չկա: Ամենայն Թուրքիո առաջնորդը համոզված է, որ ճիշտ տնտեսական քաղաքականություն է գնում։ Դա մի երկրում, որը չափազանց ոչ միատարր է շրջանների տնտեսական զարգացմամբ` ուժեղ արդյունաբերությամբ և ֆինանսապես ապահովված հարուստ շրջաններից մինչև չքավոր վիլայեթներ։

Թուրքիայի ֆինանսների նախարար է նշանակվել  Էրդողանի փեսան։ 45–ամյա Բերատ Ալբայրաքը Ստամբուլի համալսարանին կից բիզնեսի կառավարման դպրոցի շրջանավարտ է, ավելի վաղ նա էներգետիկայի և բնական պաշարների նախարար է եղել։ Թուրքիայում նրա նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ։ Շատերը Ալբայրաքին անփորձ մասնագետ և քաղաքական գործիչ են համարում, որը կարիերա է արել բացառապես հարուստ աներոջ շնորհիվ։

Լուրջ տնտեսագետները, ընդ որում թուրք, ահազանգում են. արդեն ընթացիկ տարվա վերջին կանխատեսվում է գործազրկության և գնաճի հետագա ավելացում, իսկ դա կուղեկցվի միջին և փոքր ձեռնարկությունների սնանկությամբ և կործանումով։ Եվ դա նույնպես ուժեղացնում է ներդրողների անհանգստությունը. թուրք ձեռնակատերերի կողմից վերցրած վարկերի մեծամասնությունը եվրոպական բանկերից է։ Այսպիսով, կարելի է խոսել ֆինանսական վտանգի մասին, որը սպառնում է համապատասխան եվրոպական հաստատություններին։

Ի դեպ, շատ վերլուծաբաններ կանխատեսում են, որ հենց այս Ալբայրաքը Թուրքիայի նախագահ կդառնա 2023թ–ի ընտրություններում։ Էրդողանը հայտարարել է, որ չի առաջադրի իր թեկնածությունն այդ ժամանակ. երևում է դա նրան պետք էլ չէ։ Ուղղակի իշխանությունը կհանձնի ազգականին, ինչպես դա ընդունված է ժամանակակից Թուրքիայում և նրան հարազատ երկրներում։

Ահա, օրինակ, Yeniçağ պարբերականի վերլուծաբան Օրհան Ուգուրօղլուն գրում է, որ Ալբայրաքն ամեն ինչից զատ նաև Գերագույն ռազմական խորհրդի անդամ է։ Ակնհայտ է, որ նա կգլխավորի ԱԳՆ–ը, որպեսզի դառնա «բոլոր ոլորտների քաղաքական փորձագետ» ։ Հետո նա կդառնա Արդարություն և զարգացում կուսակցության նախագահ և, իհարկե, կբռնի նախագահության տանող ուղին։

Ուգուրօղլուն համոզված է, որ հիմա, երբ ամբողջ իշխանությունը կենտրոնացած է Էրդողանի ձեռքում, ոչինչ չի խանգարի նրան իր փեսային իրավահաջորդ նշանակել և գնալ «վաստակած» հանգստի։ Մինչ այդ երկիրը կքանդվի, թե՞ ոչ, արդեն երկորդական հարց է։

Մյուս կողմից, հիմա Էրդողանը հայտարարում է, որ 2023թ–ին չի առաջադրի թեկնածությունը։ Բոլորովին բացառված չէ, որ այդ ժամկետին մոտենալիս բոլորովին այլ խոսքեր կհնչեն. մենք Հայաստանում գիտենք, թե ինչպես է դա լինում։ Իսկ թե ինչ կարող է տեղի ունենալ արդյունքում՝ դա էլ գիտենք։

Լրահոս
0