ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. 10 օր է, ինչ սկսել ենք, բայց արդեն կան բացահայտումներ. միլիոնների գողության մասին է խոսքը։ Այս մասին ֆեյսբուքյան խոստացված ուղիղ հեռարձակման ժամանակ ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։
«Արդեն մի գործերով դիմել ենք Դատախազություն, հաջորդները նույնպես պատրաստ են, միլիոնների գողության մասին է խոսքը։ Բայց քանի դեռ չենք ներկայացրել Դատախազությանը, չեմ ուզում շտապել ու մանրամասներ ներկայացնել: վստահեցնում եմ, որ ապշելու եք այն նյութերից, որ առաջիկայում ներկայացնելու ենք»,-նշեց Սանասարյանը:
Անդրադառնալով իր հրաժարականի մասին տարածված լուրերին՝ Դավիթ Սանասարյանն ասաց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: