ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ–ը զգուշացնում է` ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում` հուլիսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8մ/վ:
Երևան քաղաքում հուլիսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: