ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. «Համագործակցության մարտիկ» զինծառայողների վարպետության տասներորդ միջազգային մրցույթը կանցկացվի Դիլիջանում։ Այս մասին հայտնում է հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
5 օրվա ընթացքում կանցկացվեն ռազմամարզական մրցումներ, մարտական պատրաստվածության և ինտելեկտուալ մրցաշարեր, ինչպես նաև տաղանդների մրցույթ։
Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղըզստանի թիմերի մասնակցությամբ մրցույթը կկայանա հուլիսի 28-ից օգոստոսի 2-ը։
Հատկանշական է, որ չորս զինծառայողից կազմված յուրաքանչյուր թիմում մեկ աղջիկ է լինելու։
Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը կներկայացնեն Արևմտյան ռազմական օկրուգի զինծառայողները, որոնք այս տարվա հունիսին մրցումների համաբանակային փուլի հաղթող են ճանաչվել։
«Համագործակցության մարտիկ» միջազգային մրցույթն անցկացվում է ամեն տարի` սկսած 2009 թվականից։
