ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Հայաստանի շրջանների զգալի մասում հուլիսի 22-ին և 23-ին գիշերային ժամերին և կեսօրից հետո անձրև կտեղա, որը կուղեկցվի ամպրոպով։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
Որոշ շրջաններում քամու ուժգնությունը կհասնի 15-20 մ/վ արագության:
«Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-ին կնվազի 2-3 աստիճանով, իսկ հուլիսի 24-26-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Երևանում հուլիսի 22-ին և 23-ին գիշերային ժամերին և կեսօրից հետո նույնպես անձրև կտեղա։ Հնարավոր է նաև ամպրոպ, որի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի՝ 15-20 մ/վ արագության։
Այսօր` հուլիսի 22-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 33-35, իսկ գիշերային ժամերին` 18-20 աստիճան տաքություն։
Օդերևութաբանների կանխատեսումները ցույց են տալիս, որ ջերմաստիճանը կրկին 40 աստիճանի կհասնի հուլիսի 26-ին։