00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Շահարտ» ՍՊԸ–ի տնօրինությունն ավելի քան 43 միլիոն դրամ է յուրացրել. տեսանյութ

© Sputnik / Armine AlexanyanРемонтные работы
Ремонтные работы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կապալառուն օգտվել է պատվիրատուի աշխատակիցների անբարեխիղճ վերաբերմունքից և, կատարողական կեղծ ակտեր կազմելով, յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումարներ։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Ոստիկանությունը տեղեկություն է ստացվել, որ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի գրասենյակի» պատվերով 2016-17 թթ. ընթացքում «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության» ծրագրի իրականացման շրջանակներում թույլ են տրվել չարաշահումներ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Պարզվել է, որ գրասենյակի և շինարարական մի շարք կազմակերպությունների միջև կնքվել են յոթ մարզերի համայնքներում ջրամատակարարման համակարգերի վերակառուցման աշխատանքների վերաբերյալ մոտ 13 միլիարդ դրամի շինարարական կապալի պայմանագրեր, սակայն կապալառուն, օգտվելով պատվիրատուի աշխատակիցների անբարեխիղճ վերաբերմունքից, կատարողական կեղծ ակտեր կազմելու եղանակով յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Մասնավորապես, գրասենյակի և «Ագաթ-777» ՍՊ ընկերության միջև կնքվել է Արագածոտնի չորս գյուղում աշխատանք կատարելու պայմանագիր, որի ընդհանուր արժեքը կազմել է մոտ երկուսուկես միլիարդ դրամ:

Այնուհետև «Ագաթ-777» ՍՊԸ-ն ենթակապալի պայմանագիր է կնքել «Շահարտ» ՍՊԸ-ի հետ, ըստ որի՝ նրան է փոխանցել երկու գյուղի աշխատանքը, որի արժեքը կազմել է 850 միլիոն դրամից ավելի:

Չնայած խիստ թերի աշխատանքներին՝ կազմվել են ամբողջական ծավալով աշխատանքի կեղծ կատարողականներ, իսկ հսկողություն իրականացնող «ՆՊԱՓ» ՓԲԸ աշխատակիցներն ու գրասենյակի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի անդամները ստորագրել են ակտերը և ավարտված աշխատանքների հանձնման-ընդունման արձանագրությունները: «Շահարտ» ՍՊԸ տնօրինությունն ընդհանուր առմամբ յուրացրել է ավելի քան 43 միլիոն դրամ:

Հարուցվել է քրեական գործ:

Լրահոս
0