ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ հուլիսի 21-ին, այցելել է Հայաստանի Հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի, հետևել մարտական հերթապահությանը, զրուցել զինծառայողների հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Նախարար Տոնոյանը բարձրաստիճան սպաների հետ քննարկել է առաջնագծի վերազինմանը վերաբերող հարցեր»,-գրել է նա:
Հանդիպման ավարտին նախարար Տոնոյանը խրախուսել է աչքի ընկած զինծառայողներին։