00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի քայլերը՝ խոշորացույցի տակ. ինչո՞ւ են արտասահմանյան այցերում ենթատեքստ փնտրում

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн
Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այժմ ակտիվորեն ու տարբեր տեսակետներից քննարկվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած այցը։ Դեռ չեն մարել դատողություններն ու վարկածները, իսկ զուգահեռաբար նոր թեմա է զարգանում՝ վարչապետի սեպտեմբերյան այցը ԱՄՆ` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային։ Հնչող եզրակացությունները երբեմն զարմանալի են։

ՀՀ նոր վարչապետի ուղեևորությունները մանրադիտակով են ուսումնասիրվում, ու սկզբի համար դա բնական է. բոլորն ուզում են հասկանալ` ինչ է նշանակում այս կամ այն այցը, այս կամ այն հանդիպումը։ Երկար տարիներով ձևավորված սովորության համաձայն` ենթատեքստեր ենք փնտրում, ուզում ենք տողատակում անտեսանելի թանաքով գրված մի բան գտնել. ինչ արած, մեզ այդպես են սովորեցրել։

Премьер-министр Армении встретился с Президентом Латвии Раймондом Вейонисом (12 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Եվրապաշտոնյաներն ի՞նչ են ուզում Հայաստանից. Փաշինյանը տարակուսած է

Ուրբաթ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը պատասխանեց սեպտեմբերին նախատեսված ուղևորության մասին հարցին։ Դա հենց ուղևորություն է  լինելու, աշխատանքային, քանի որ այն չի կարելի այց անվանել։ Փաշինյանն ասաց, որ դեռ ճշտված չէ հանդիպումների, շփումների ու միջոցառումների օրակարգը

Վայրկյանական մեկնաբանությունների տեղատարափ եղավ (ու դեռ որքան կլինի), նման տեղատարափ էր եղել նաև վերջերս նրա բրյուսելյան այցից հետո. փորձում են գաղտնի իմաստ գտնել, որը լի է դավադրությամբ։ Հասկանալի է, թե ինչ են ակնարկում այն  մարդիկ, որոնց որոշակի թեման է հետաքրքրում, նրանք դեռ երկար ժամանակ հայկական իշխանության ու արևմտյան երկրների ներկայացուցիչների ցանկացած շփումը դիտարկելու են որպես երկրի արտաքին քաղաքականության ուղղվածության փոփոխություն. նրանք իրականության փոխարեն տեսնում են այն, ինչ ուզում են։

Участники саммита глав государств и глав правительств стран-участниц НАТО у Триумфальной арки в парке пятидесятилетия (11 июля 2018). Брюссель - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ինտերիերներում

Մինչդեռ բրյուսելյան ուղևորությունը միայն մասնակցություն չէր ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին. այն նաև ՆԱՏՕ-ի Աֆղանստանում վճռական աջակցություն առաքելության մասնակից պետությունների ղեկավարների հանդիպում էր։ Այդ առաքելությունում ներկայացված էր նաև Հայաստանը, հենց նույն Սերժ Սարգսյանը բազմիցս մեկնել է նման միջոցառումներին։ Նրա ուղևորություններում, սակայն, ոչ ոք թաքնված գաղտնիք չէր փնտրում ու հակառուսական ուղղվածություն չէր գտնում։

«Մենք հստակ հայտարարել ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունում փոփոխություններ չեն լինելու։ Ես մինչ այժմ չեմ անցկացրել ոչ մի հանդիպում, որը կարելի էր աննախադեպ համարել։ Հայաստանը մինչեւ թավշյա հեղափոխությունը ՆԱՏՕ-ի հետ համատեղ խաղաղապահ գործունեություն է իրականացրել Աֆղանստանում և Կոսովոյում, և շարունակում է հայտնել իր պատրաստակամությունը այդ գործունեությունը շարունակելու համար», – ասաց Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա շատ տեղին հիշեցրեց, որ ԵՄ–ի հետ նույն համաձայնագիրը նախաձեռնվել ու ստորագրվել է նախորդ իշխանությունների օրոք, իսկ նոր իշխանությունները այն հետ չկանչեցին. հարցնող լինի` ինչու՞ պետք է հետ կանչեին։

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ռուսաստանն ունի հնարավորություն և թույլ չի տա, որ պատերազմը վերսկսվի. Փաշինյան

Փաշինյանի առաջին այցը եղավ դեպի Մոսկվա, և այդ ուղևորությունն իսկապես կարելի է այց անվանել, թեկուզ աշխատանքային։ Բրյուսելում միջոցառմանը ներկա լինելուց կարելի էր օգտվել առիթից ու հանդիպել այլ երկրների նախագահների հետ, եթե այդպիսի հնարավորություն է ընձեռվել։ Երևի այդ հնարավորությունը չօգտագործելն աններելի կլիներ։

Այլ բան է` ինչ արդյունք են տալիս այդպիսի հանդիպումները. այո, արդյունքներն այնպիսին չեն, ինչպիսին պետք է լինեին, և դա հասկանալի է։ Արտաքին բարեկամները, գործընկերներն ու չուզողները դեռ նայում են, փորձում են հասկանալ` որքանով են նոր իշխանության իրական գործերը համապատասխանում նախկինում արած հայտարարություններին, որոնք բավական հավակնոտ էին։

Մյուս կողմից էլ` իհարկե Փաշինյանի ուղևորությունների աշխարհագրությունը առաջնայնությունների կենտրոններ է նախանշում. Մոսկվա–Բրյուսել– Նյու Յորք։ Այստեղ կարելի կարծել, թե Երևանը փորձում է նստել ոչ թե երկու, այլ նույնիսկ երեք աթոռների վրա, եթե հաշվի առնենք վերջերս նախանշվող միտումներն, ըստ որոնց՝ նախկինում բաժին ընկնող մեկ ընդհանուր աթոռի փոխարեն այժմ երկուսն է հատկացվելու. մեկը եվրոպական, մյուսը՝ ամերիկյան։

Կարելի է նաև հիշել, որ Փաշինյանը չէ, որ Հայաստանի քաղաքականության բազմաուղղվածության սկիզբն է դրել։ Այդ ուղղվածությունն ընդունել են բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները, քանի որ դա բնական է հենց այս երկրի համար այն  պատճառներով, որոնց մասին հազար անգամ գրվել է։ Հայաստանն ունենալով ռազմավարական ու ռազմական դաշինքներ, չի կարող մեկուսանալ մնացած այլ երկրներից, որոնք այդ դաշինքների մեջ չեն մտնում։

Ու եթե չեմ սխալվում, բոլոր երեք նախկին նախագահները նման քաղաքականություն էին վարում։ Հենց  նույն Սերժ Սարգսյանին, որը տարին մի տասն անգամ ԱՄՆ էր գնում տարատեսակ գլխավոր ասամբլեաների, ֆորումների, սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպումների, եթե նույնիսկ մեղադրում էին, ապա ոչ թե տարբեր աթոռներին նստելու փորձի, այլ «չափազանց ռուսամետ» լինելու մեջ։ Մեղադրում էին, իհարկե, այն մարդիկ, որոնց շատ էին «մետ» կամ «հակա» թեմաներ պետք. նրանք պատրաստ էին նույնիսկ չեղած տեղը բաներ սարքել։

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի ժեստերը` Sputnik Արմենիայի «մանրադիտակի» տակ. լուսանկարներ

Հայաստանը փոքր երկիր է, այստեղ դժվար է ինչ–որ բան թաքցնել, հասարակությունից գաղտնի բաներ սարքել կուլիսներում։  Հայաստանում գաղտնի բաները շատ շուտ բացահայտ են դառնում, ավելի շուտ, քան ուրիշ երկրներում. այստեղ դերակատարություն ունեն նաև ազգը միավորող գործոնները, օրինակ, արցախյան հիմնախնդիրը։ Ու միայն խենթը կարող է ազգի կամքին հակառակ գնալ։

Փաշինյանն ինքն էլ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց դրա մասին։

«Ես բացառում եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման այնպիսի լուծում, որը ընդունելի չի լինի մեր ժողովրդի համար։ Հայաստանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կարող է այդպես լուծել հարցը, չի կարող, եթե նույնիսկ շատ ուզենա»։

Ընդհանրապես ենթատեքստ գտնելու ունակությունը եզակի տաղանդ է։

Լրահոս
0