ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Հուլիսի 20-ին, ժամը 14:36-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասում այրվում են խոտածածկ տարածք և տնակներ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև «Սանիթեք» ՍՊԸ-ի 3 ջրատար:
Դեպքի վայրում են գտնվում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը և Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը:
Հայտարարվել է հրդեհի բարդության 2 կանչ:
Sputnik Արմենիային ԱԻՆ-ից հայտնեցին, որ հրդեհի մրաման աշխատանքները դեռ շարունակվում են։