00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արարատյան ավտոկայան» ՍՊԸ-ի նախկին և ներկայիս տնօրենները 30 մլն դրամ են փոխանցել ՔԿ հաշվին

© Photo : official site of the Investigative Committee of RAСледственный комитет Армении
Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Արարատյան ավտոկայան» ՍՊԸ-ն իրականացրել է տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն և չարաշահումներ արել։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արարատի մարզում գործող «Արարատյան ավտոկայան» ՍՊԸ ընկերության տնօրինության կողմից թույլ տրված չարաշահումները պարզելու, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Պետական բյուջեից հափշտակվել է 2 միլիարդ դրամից ավելի գումար - Sputnik Արմենիա
Տեխզզնում իրականացնող ընկերություններն ավելի քան 2 միլիարդ դրամ են հափշտակել. տեսանյութ

«Արարատյան ավտոկայան» ՍՊԸ-ն, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացած լիցենզիայի համաձայն, իրականացրել է տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում, նախնական քննության տվյալներով, թույլ են տրվել չարաշահումներ։

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տեխնիկական զննության համար քաղաքացիների կողմից պետական բյուջե մուծման ենթակա հաստատագրված վճարները՝ 3.500-10.500-ական ՀՀ դրամ, հափշտակելու դիտավորությամբ ընկերության տնօրինությունը, առանց տրանսպորտային միջոցների տեխնիկական զննում անցկացնելու, մատուցվող ծառայությունների վերաբերյալ վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերը կեղծելու միջոցով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար։ Իսկ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչության աշխատակիցները պատշաճ չեն կատարել «ՀՀ տրանսպորտային տեսչության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով, ՀՀ Կառավարության 21.11.2002թ. թիվ 1810-Ն որոշման 7-րդ կետով և 8-րդ կետի «ի» ենթակետով սահմանված՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործառույթների վերահսկողության պարտականությունները՝ առաջացնելով էական վնաս և ծանր հետևանքներ։

Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պետությանը պատճառված իրական վնասի ծավալները պարզելու, չարաշահումներին առնչություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և ձեռք բերված ապացույցների հիման վրա համապատասխան իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, որպես պատճառված վնասի մասնակի վերականգնում, ընկերության նախկին և ներկայիս տնօրեններն այսօր ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին են փոխանցել 30 մլն ՀՀ դրամ։

Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս
0