ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ գյուղի վարչական տարածքին պատկանող սարահանդում ЗИЛ մակնիշի 34 VO 562 համարանիշի՝ խոտով բարձված բեռնատարը գլխիվայր շրջվել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
1 մարդ մահացել է, 2-ին տեղափոխել են հիվանդանոց։
Կայքի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորները Վայոց Ձորի մարզի բնակիչներ են, և նրանք եկել էին սարահանդ՝ խոտ հնձելու։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։